Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շարլ Ազնավուրը մտադիր է ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100 ամյակի հանդես գալ Վատիկանում

03.18.2015


Ծագումով հայ ֆրանսիացի հայտնի երգիչ Շարլ Ազնավուրը մտադիր է այս տարի 100-ամյակը բոլորող Հայոց ցեղասպանության հիշատակին համերգով հանդես գալ Վատիկանում: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Գործակալությունը տեղեկացնում է, որ ըստ հավաստի լուրերի երգիչն ներկա է լինելու Հռոմի պապ Ֆրանցիսկի հետ այսօր կայանալիք ընդհանուր տեսակցությանը և պատրաստվում է այդ մասին խոսել պանտիֆիկի հետ:

Հռոմի պապին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացրել են, որ պանտիֆիկը քաջածանոթ է Ազնավուրի ստեղծագործությանը և լսում է աշխարհում լավ հայտնի հայերից մեկի երգերը:

Շարլ Ազնավուրը, գործակալությունը նաև ճշտում է երգչի իսկական անունը և փակագծերում նշում (Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը), իր 90-ամյակը նշեց անցյալ տարի: Համաձայն երաժշտական քննադատների, նա մինչև հիմա գտնվում է վոկալային լավ վիճակի մեջ, ինչը թույլատրում է նրան հանդես գալ համերգներով և նոր ձայնապնակներ ձայնագրել:

Հռոմի պապ Ֆրանցիսկը ապրիլի 12-ին սուրբ Պետրոսի տաճարում պատարագ կմատուցի ի հիշատակ 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ ընթացիկ տարում պանտիֆիկը հայ սրբերի դասին կարգված Գրիգոր Նարեկացուն շնորհել է տիեզերական եկեղեցու ուսուցչի կոչում, որին ամբողջ պատմության ընթացքում արժանացել են միայն 36 սրբեր:
    Դիտվել է 547 անգամ