Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պետական կարգավիճակը օժանդակեց վերակենդանացնել ռուսական մշակույթի հազվադեպ օրինակը

09.18.2013

Մոսկվայի պետական ստեղծագործական արհեստանոցի ղեկավար Ալեքսեյ Ռիբնիկովը հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ ժամանակակից երաժշտական թատրոնի գոյությունը հնարավոր է և անհրաժեշտ է, որ այն պետք է լինի երեք կերպարանքով.նախ՝ ինչ-որ մի փորձարարական լաբորատորիա, որտեղ կիրականացվեին նոր շարադրանքների ներկայացումները, երկրորդ՝ ուղևորությունների մեկնող թատերախումբ, որը հյուրախաղերով հանդես է գալիս տարբեր քաղաքներում և երկրներում, և երրորդ՝ աշխատանք սկավառակների թողարկում, որի շնորհիվ թատրոնի ստեղծագործական արտադրանքը մատչելի կդառնա առավելագույն քանակով մարդկանց:

Այդպիսի թատրոնի ստեղծման գաղափարը կոմպոզիտորի մոտ ի հայտ է եկել դեռև 1980-ականների երկրորդ կեսին, սակայն դրա իրականացման համար անհրաժեշտ էր շենք և միջոցներ:

Սեփական տուն ունենալու անհրաժեշտությունն առավել հրատապ դարձավ նոր ստեղծագործության՝ «Հայտարարվածների պատարագ» միստերիա /առեղծված/-օպերայի ավարտին մոտ: Նշենք, որ այդ ստեղծագործությունը հեղինակը գրել է մի քանի տարում և, երբ աշխատանքը մոտեցել է ավարտին, Ալեքսեյ Ռիբնիկովը հասկացել է, որ թեմայով բարդ այդ ստեղծագործության բեմականացումը պետք է իրականացնի անձամբ:

Սակայն դրա համար անհրաժեշտ էր սեփական հարթակ և թատրոն:

Շենք գտնելու փնտրտուքն արդյունք տվեց: Արբատի նրբանցքներից մեկում, մի հին տան նկուղում ի հայտ եկավ նոր թատրոն՝ այն ժամանակ մասնավոր, որը կոմպոզիտորը կառուցեց և տեխնիկապես զինեց սեփական փողերով և մի քանի հովանավորների աջակցությամբ:

Փոքրիկ, 40 տեղանոց դահլիճում լուսաշխարհ եկավ ՝ «Հայտարարվածների պատարագ»-ը: Դա տեղի ունեցավ 1992-ի աշնանը: Դրանից հետո ներկայացումը հանդիսատեսին էր մատուցվում ամիսը 5-7 անգամ: Մեկ բեմախաղի ժամանակ կարող էին ներկա լինել շատ սահմանափակ թվով հանդիսատեսներ: Բայց, չնայած այդ հանգամանքին, այստեղ եղել են հազարավոր մարդիկ:

Բոլորի մեջ մնում էին շատ խոր տպավորություններ Ալեքսեյ Ռիբնիկովի թատրոնում ստացածից, այնտեղ իշխող մթնոլորտից՝ հսկայական մուտքի դուռ, դեպի հանելուկային անդրաշխարհ իջնող աստիճաններ, գործվածքով ծածկված բարձր պատեր, թավշյա դահլիճ, որտեղ քայլերի ձայները խլանում էին:

Անցան տարիներ: Այդ ընթացքում թատրոնը հյուրախաղերով ուղևորվեց Ամերիկա, ներկայացումներ տվել Մոսկվայում:
Հետո ընդմիջում եղավ:

90-ականների թատրոնը և կինոն կլանած ճգնաժամը, այս ստեղծագործական կոլեկտիվին նույնպես, ասես, նետեց դատարկության մեջ: Միայն գեղարվեստական ղեկավարի հսկայական ճիգերի ներդրումը հնարավորություն տվեց պահպանել ռուսական մշակույթի այս հազվադեպ օրինակը, նշում է «kino-teatr.ru» կայքը:

Թատրոնի վերածնունդը տեղի ունեցավ 1999 թ.-ին, երբ մասնավոր հաստատությունը ձեռք բերեց Ալեքսեյ Ռիբնիկովի ղեկավարությամբ Պետական ստեղծագործական արվեստանոցի կարգավիճակ:

    Դիտվել է 1034 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343>>հաջորդ