Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացումներ 6 ամսականից միչև 3 տարեկան հանդիսատեսների համար

Մոսկվայի «ԶԻԼ» մշակութային կենտրոնն ապրիլի 11-12-ին կվերածվի մեկ մեծ թատերական «Բեյբի» լաբորատորիայի, որտեղ կպատրաստվեն և կներկայացվեն թատերական բեմադրություններ ամենափոքր հանդիսատեսների համար: Ներկայացումները միաժամանակ կընթանան մի քանի դահլիճներւմ, մինչև 1 տարեկանների ու նրանց մայրիկների համար կստեղծվեն առանձին անկյուններ, իսկ ավելի ավագների համար՝ խաղահրապարակներ: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ehhuu.ru»-ին: Միջոցառման ընթացքում ծրագիրը նախատեսում է փոքրիկ հանդիսատեսների ուշադրությանը ներկայացնել 9 բեմադրություն:

«Բեյբի» թատրոնը հատուկ թատերական ուղղություն է: Այն վերջին մի քանի տասնամյակներում ակտիվորեն զարգանում է Եվրոպայում: Վերջին թատերաշրջանում մի շարք ռուսական պետական թատրոններ իրենց խաղացանկերում ընդգրկեցին «0+» ներկայացումներ, սակայն մանկական թատրոնի նկատմամբ ռեժիսորական ավանդական մոտեցումներով (նախադպրոցական և դպրոցական կրտսեր տարիքի հանդիսատեսների համար): Երևույթների ըմբռնումը և զգայական ընկալումները երեխաների մոտ փոփոխվում են արագ և երկու տարի հետո զարգացման նոր քայլ կատարելու հաշվարկն անհրաժեշտ պայման է զարգացող արվեստի համար: «Բեյբի» լաբորատորիայի նպատակն է ուսումնասիրել և զարգացնել երեխայի մեջ, նրա կյանքի առաջին փուլում՝ զգայունակություն և արվեստի ընկալում:

Ներկայացումների բեմադրություններն իրականացվել են Մոսկվայի և Ռուսաստանի տարածաշրջանների մի շարք թատրոնների համագործակցությամբ:

«Բեյբի» լաբորատորիան առաջին անգամ անցկացվել է 2014 թ.-ի աշնանը: Այստեղ առաջին վարպետաց դասն անցկացրել է Իտալիայի « La Baracca Testoni Ragazzi» թատրոնի ռեժիսոր, եվրոպական թատրոններում ամենափոքր հանդիսատեսների համար ներկայացումներ իրականացնող լավագույն մասնագետներից մեկը՝ ռեժիսոր Ռոբերտո Ֆրաբետտին:

Նշենք, որ հենց այդ ժամանակ, վարպետաց դասերի արդյունքներով ստեղծվեցին ներկայացումների էսքիզներ և ձևավորվեցին բեմադրող թիմեր, որոնք էլ 6 ամսականից մինչև 3 տարեկան հանդիսատեսների համար պատրաստեցին ապրիլին կայանալիք «Բեյբի» լաբորատորիայի ներկայացումները:
    Դիտվել է 884 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ