Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տիեզերական 8-րդ զբոսաշրջիկը վաճառում է իր կրկեսը

Կանադական նշանավոր «Cirque du Soleil» կրկեսի սեփականատեր Գի Լալիբերտեն փնտրում է ռազմավարական գործընկեր, ում հետ հնարավոր կլինի ապահովել այդ հաստատության հետագա զարգացումը: Այդ մասին կրկեսի գլխամասային աշխատասենյակի հանրության հետ կապերի բաժնի ավագ տնօրեն Ռենե-Կլոդ Մեների խոսքը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Ըստ կանադական լրատվամիջոցների այդ կրկեսի բաժնետոմսերի 90 տոկոսը պատկանում է Գի Լալիբերտեին: «CTV Montreal» կայքի տեղեկացմամբ կրկեսի սեփականատերը ցանկանում է, որպեսզի ապագա նոր տերը պահպանի հաստատության Մոնրեալի կենտրոնական շտաբ-բնակարանը, որտեղ աշխատում է 1,6 հազար մարդ: Ընկերության արժեքը կազմում է 2 մլրդ դոլար:

55 ամյա Գի Լալիբերտեն «Cirque du Soleil»-ն հիմնել է 1984 թ.-ին: Այդ ժամանակ նրա նախագիծը միանգամայն յուրահատուկ մի բան էր, քանի որ կրկեսում կենդանիներ չէին օգտագործվում:

Սկսած 1984 թ.-ից նրա կրկեսի ներկայացումները դիտել են տարբեր երկրների ավելի քան 155 մլն հանդիսատեսներ: Հիմա Լալիբերտեն իր կարողությամբ համարվում է Քբեբեկ քաղաքի 11-րդ մարդը: 2004 թ.-ին Կանադայի գեներալ-նահանգապետը նրան պարգևատրեց երկրի բարձրագույն՝ Կանադայի շքանշանով, իսկ 2009 թ.-ի սեպտեմբերին նա դարձավ 8-րդ տիեզերական զբոսաշրջիկը:
    Դիտվել է 319 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309>>հաջորդ