Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նոր տնօրենը կարծում է, որ հին տնօրենը դիմադրում է մարտնչող անաստվածների ոճով

Ռուսաստանի մշակույթի նախարարի հրամանով Նովոսիբիրսկի օպերայի և բալետի պետական թատրոնի տնօրեն Բորիս Մեզդրիչը հեռացվել է աշխատանքից՝ կապված այդ թատրոնում Ռիխարդ Վագների «Թանհեյզեր» օպերայի շուրջ ստեղծված մեծ աղմուկի հետ: Այդ մասին ռուսական լրատվամիջոցները հաղորդում են անցած հանգստյան օրերին հրապարակված իրենց լուրերում:

Թատրոնի նոր տնօրեն է նշանակվել Վլադիմիր Կեխմանը, ով ընդունելով պաշտոնը հայտարարել է, որ «Այն ինչ կատարվել է Նովոսիբիրսկի օպերային թատրոնում, դա սրբապղծություն է»: Նա նշել է, որ ինքը որպես «հավատացյալ, կնքված, ուղղափառ, որպես հրեա» այդ ամենը ընկալել է որպես վիրավորանք: Ըստ նրա, դա մարտնչող անաստվածների ոճով ներքին դժբախտության ցուցադրություն է: «Չեմ թաքցնում, ես այսօր խոսել եմ Մեզդրիչի հետ և նա ինձ ասել է, որ այդ ներկայացումը ինքը չի հանձնի և կպայքարի մինչև վերջ: Կարծում եմ, որ նա պարտավոր է պաշտոնաթող լինել, իսկ ներկայացումը պետք է հանվի խաղացանկից»,- ավելացրել է իր հայտարարությանը թատրոնի նորանշանակ տնօրենը:

Հիշեցնենք, որ 2014 թ.-ի դեկտեմբերին հանդիսատեսին ներկայացված վագներյան հայտնի օպերայի բեմադրության ռեժիսորական մեկնաբանություններում հանդիսատեսներից շատերը դիտարկել են քրիստոնեա հավատացյալների կրոնական զգացումները վիրավորող մեկնաբանություններ: «Թանհեյզեր» օպերայի շուրջ ծագած աղմուկը հասել է մինչև վարչական դատական վարույթի: Կայացված դատավճռի համաձայն այդ բեմադրության մեջ ոչ մի քրեական կամ այլ դատապարտելի արարք չի արձանագրվել: Թատրոնի տնօրենը և օպերայի բեմադրության ռեժիսոր Տիմոֆեյ Կուլյաբինը արդարացվել են:

Սակայն, սա ներկայացման շուրջ ծագած մեծ աղմուկի վերջը չէ: Դատախազությունը բողոքարկել է այդ դատավճիռը և Մեզդրիչի գործը ապրիլի 3-ին , իսկ Կուլյաբինինը՝ 3 օր անց պետք է կրկին քննարկման ենթարկվի Նովոսիբիրսկի Կենտրոնական շրջանային դատարանում:
    Դիտվել է 882 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ