Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գիտնականներին ետ պահողը Շեքսպիրի մահարձանի քառատողն է

Անգլիացի գիտնականները հետևելով պատերազմի դաշտում զոհված Ռիչարդ 3-րդ թագավորի աճյունի մնացորդների ուսումնասիրության արդյունքին և ձեռք բերած նոր և կարևոր տեղեկություններին, որոշել են գերեզմանից հանել և հետազոտել նաև այդ միապետի մասին դրամատիկական ստեղծագործության հեղինակի՝ Վիլյամ Շեքսպիրի կմախքը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «telegraph.co.uk»-ին:

Այդպիսի հետազոտություն իրականացնելու կողմնակից մասնագետների կարծիքով դա հնարավորություն կտա նոր մանրամասներ իմանալ մեծ դրամատուրգի կյանքի մասին, օրինակ, թե ինչպես է նա ապրել, ինչ է կերել կամ խմել կամ ստուգել և պարզել մարիխուանա ծխելու մասին մեզ հասած նրա վերաբերյալ տեղեկատվության իսկությունը:

Չնայած դրամատուրգի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու ակնկալիքին, այնուամենայնիվ, որոշ գիտնականներ կարծում են, որ Շեքսպիրի գերեզմանին գրված «Օ, բարի բարեկամ, հանուն Աստծո, Դու քարի տակ գտնվող իմ աճյունին մի դիպչիր, Իմ ոսկորների քունը մի խանգարիր, Անիծվի նա, ով ձեռք կտա նրանց» քառատողը այդ ծրագիրն իրագործելու համար լուրջ խոչընդոտ է:

Հետազոտող խմբի անդամ պրոֆեսոր Թեքքերեյի ասելով, իրենք կարող են այդ հանգամանքը շրջանցել՝ կմախքը լազերային եղանակով մակերեսային նկարահանելու միջոցով և առանց մեկ ոսկոր անգամ շարժելու, բայց որը հնարավորություն կտա իրականացնել դատաբժշկական քննություններ: «Բացի այդ,-նշել է պրոֆեսորը,- Շեքսպիրը այդ քառատողում ոչինչ չի նշել իր ատամների մասին»:
    Դիտվել է 891 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ