Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արթուր Ջանիբեկյանը կղեկավարի 4 ռուսական ժամանցային հեռուստալիքների նորաստեղծ խումբը

«Գազպրոմ-Մեդիա» ռուսական հոլդինգը հայտարարել է ժամանցային հեռուստաալիքների խումբ ստեղծելու իր մտադրության մասին: Խմբում կընդգրկվեն այդ հոլդինգին պատկանող 5 հեռուստաալիքներից 4-ը՝ «ТНТ»-ն, «ТВ-3»-ն, «Пятница»-ն և «2х2»-ն: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «top.rbc.ru»-ին:

Ժամանցային հեռուստաալիքների խումբը կգլխավորի «Comedy Club Production»-ի նախկին համասեփականատեր և հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը:

«Comedy Club Production»-ը հանդիսանում է ՝ «ТНТ» հեռուստաալիքի հաղորդումների առանցքային մատակարար կազմակերպությունը: Նշենք, որ 2011 թ.-ի դեկտեմբերին ՝ «ТНТ» հեռուստաալիքը 10,272 մլրդ ռուբլով ձեռք է բերել «Comedy Club Production»-ի 74,99 %-ը :
    Դիտվել է 418 անգամ