Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իռլանդիայում կառուցում են օպերային մշակութի հզոր կլաստեր

Իռլանդիայի Լիմերիկ քաղաքում կկառուցվի նոր օպերային կենտրոն, որն ընդհանուր առմամբ կունենա 50 հազար քառակուսի մետր մակերես, որտեղ հիմնական բեմից բացի կլինեն մի քանի փոքր դահլիճներ, ինչպես նաև վոկալի և խորեոգրաֆիայի բազմաթիվ ստուդիաներ: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Թատրոնի բաղկացուցիչ մասերից մեկը կլինի այստեղ հիմնադրվելիք թատերական դպրոցը, որի տրամադրության տակ կլինեն մի քանի բեմահարթակներ, գրադարանը, արտադրական արհեստանոցները, ինչպես նաև ձայնագրության ստուդիան:

Օպերային թատրոնի նոր շենքի շինարարության մեջ քաղաքապետարանը և մասնավոր հատվածը ներդրել են, ընդհանուր առմամբ, 80 մլն եվրո: Այս ծավալուն աշխատանքները կատարելու համար տարածաշրջանում կստեղծվի 3 հազար լրացուցիչ աշխատատեղ:

Ի դեպ, Լիմերիկի փոխքաղաքապետ Քոնն Մյուրեյի ասելով «նոր մշակութային կլաստերը կվերափոխի ողջ քաղաքային միջավայրը, տարածաշրջանի կողմը կգրավի ոչ միայն օպերայի սիրահարների, այլև սովորական զբոսաշրջիկների ուշադրությունը» և կդառնա ողջ կղզու մշակութային կարևոր օղակներից մեկը:

Նշենք որ, օպերային արվեստի երկրպագուները աշխարհի տարբեր կողմերից, որպես օրինաչափություն, Իռլանդիա են ժամանում միայն աշնանը, երբ կայացվում են Ուեքսֆորդ և Ուոթֆորդ քաղաքների դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործությունների ու մյուզիքլների համշխարհային նշանակության երկու փառատոները: Նոր մշակութային կլաստերն այդ օրինաչափությունը կփոխի և հանդիսատեսների հաճախումները կդարձնի էլ ավելի ակտիվ և արագ փոփոխվող պարբերականությամբ:
    Դիտվել է 814 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ