Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վաճառվում է Չապլինի և նրա անչափահաս կնոջ ամուսալուծության վերաբերյալ փաստաթղթերը

Չարլի Չապլինի և նրա երկրորդ կնոջ, հայտնի դերասանուհի Լիթա Գրեյի (Լիլիթ Մք՝Մյուրեյի) ամուսնալուծության վերաբերյալ փաստաթղթերը, որոնք հայտաբերվել են «Լոս-Անջելոսի առաջին ազգային բանկում» վաճառքի են դրվել բրիտանական Փլիմութ քաղաքի «Parade Antiques» անտիկվարիատի խանութում՝ 15 հազար ֆունտ (22 հազար դոլար) մեկնարկային գնով; Այդ մասին «newsru.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Փաստաթղթերը, որ ընդհանուր առմամբ բաղկացած են 50 էջից, հաստատում են համր կինոյի աստղի կոպիտ վերաբերմունքը իր 16-ամյա կնոջ նկատմամբ, ումից նա մեծ էր ավելի քան 20 տարով: Որպեսզի Լիթայի տարիքի պատճառով հակասություններ չունենա ամերիկյան օրենսդրության հետ, նրանք իրենց ամուսնությունը 1924 թ.-ին վավերացրել են Մեքսիկայում: Սակայն այս նորաստեղծ ընտանիքի ձևավորումն ավարտվել է անհաջող և երեք տարի անց ավարտվել է աղմկոտ ամուսնալուծությամբ:

Լիթա Գրեյը Չապլինին մեղադրել է այն բանում, որ նա իրեն գայթակղել է 15 տարեկան հասակում, ստիպել է ընդհատել այդ կապի հետևանքը հանդիսացող հղիությունը և միայն դրանից հետո է ամուսնացել իր հետ, որպեսզի խուսափի բանտից:

Ասենք, որ Չապլինի հետաքրքրությունն անչափահասների նկատմամբ հայտնի փաստ է, իսկ այդպիսի աղջիկներից երկուսի հետ ամուսնանալու իրողությունը նույնպես յոթ փականի տակ չի թաքցվել:

1918 թ.-ին Չապլինը ամուսնացել է 16-ամյա Միլդրեդ Հարիսի հետ, որի հետ մինչ այդ նա ունեցել է ավելի քան երկու տարվա մոտ հարաբերություններ: Նրանց ծանոթության ժամանակ արտիստը 27 տարեկան էր: Ամուսնության պատճառ է հանդիսացել Հարիսի հղի լինելու հանգամանքը, որը, սակայն, հետո պարզվել է, որ կեղծ է եղել: Այս ամուսնությունը պահպանվել է 3 տարի, որից հետո Չապլինը կնոջը մեղադրել է դերասանուհի Ալլա Նազիմովայի հետ լեսբիական կապի մեջ: Կինն էլ նրան համարել է սեռական սանդիստ: Նրանք բաժանվել են:

Վաճառքի հանված փաստաթղթերը այդ պատմությունների իսկության հիմնավորումներ են: Դրանցում խոսք է գնում նաև Չապլինի կողմից իր կարողության հետ որևէ գործողություն անելու արգելքի մասին՝ քանի դեռ հարցերի մեջ պարզություն չի մտցվել:

Նշենք, որ բաժանվելով նա ստիպված է եղել Լիթային հատկացնել այն ժամանակների համար հսկայական գումար՝ 700 հազար դոլար (որոշ տվյալներով, նույնիսկ, 800 հազար դոլար):

Անչափահասների հետ կապի մեջ լինելու վերաբերյալ փաստաթղթերը Փլիմութի խանութում հայտնվել է ինչ-որ մի ամերիկացու շնորհիվ: Խոսք կա, որ նրան հանձնարարված է եղել «Լոս-Անջելոսի առաջին ազգային բանկի» այդ փաստաթղթերը ոչնչացնել, սակայն նա այդ չի արել: Ենթադրվում է 50 էջանոց այդ արժեքավոր վավերագրերի ժողովածուն, ավելի շուտ, Լիթա Գրեյի հետ ամուսնալուծությանը վերաբերող 16 պատճեներից մեկն է: Այդպիսի պատճեն ժամանկին տրվել է նաև հենց իրեն՝ արտիստին, ինչպես նաև ուղարկվել է տարբեր կինոընկերություններ և բանկեր՝ պահպանելու նպատակով:
    Դիտվել է 771 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ