Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

2070թ.-ին մահմեդականները թվաքանակով կգերազանցեն քրիստոնեաներին

Մահմեդական հավատը աշխարհում տարածվում է այնպիսի արագությամբ, որ այս հարյուրամյակի ընթացքում կդառնա մոլորակի ամենատարածված կրոնը: Այդ մասին «lastampa.it» պարբերականի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «inopressa.ru»-ին:

«Pew Research Center»-ի տվյալներով մահմեդականության հետևորդների թիվը 2050 թ.-ին կհավասարվի աշխարհի քրիստոնեաների թվին, իսկ արդեն 2070 թ.-ին մահմեդականությունը կարող է դառնալ աշխարհում ամենատարածված կրոնը, եթե պահպանվեն այսօրվա համապատասխան բնութագրերը:

«Մինչև 2010 թ.-ն քրիստոնեությունն աշխարհի բնակչության 3-րդ մասը կազմող իր 2,2 մլրդ հավատացյալներով, հանդիսանում է առաջատարը»- պարզաբանում է այդ կենտրոնը և նշում, որ մահմեդական հավատին հետևողների թիվը կազմում է 1,6 մլրդ, որը մոլորակի բնակչության 23 տոկոսն է կազմում:

Առաջիկա տասնամյակներում մահմեդականության դիրքերը կամրապնդվեն, եթե հաշվի առնվի մոլորակի բնակչության թվի աճը: Մահմեդականները կավելանան 73 տոկոսով, քրիստոնեաները՝ միայն 35 տոկոսով: Այսդպիսով, մի որոշակի պահի համաշխարհային առաջատար երկու կրոնները իրենց հետևորդների թվաքանակով գրեթե կհավասարվեն՝ 2,76 մլրդ մահմեդական և 2,92 մլրդ քրիստոնեա, նշում է իտալական թերթը:

Մահմեդականության ընդարձակման հիմնական գործոնը բացատրվում է այդ կրոնը դավանող բնակչության աշխարհագրական տեղաբաշխմամբ: «Մահմեդականները կենտրոնացված են աշխարհի այն գոտիներում, որտեղ արձանագրվում է բնակչության ամենաարագ աճը, նշել է «Pew Research Center»-ի տնօրեն Ալան Քուփերմանը: Արդեն 2050 թ.-ին Հնդկաստանը կշրջանցի Ինդոնեզիային մահմեդական կրոնի հետևորդներ ունեցող բնակչության քանակով, իսկ Աֆրիկայում, Սահարայից հարավ, յուրաքանչյուր 10 մարդուց 4-ը կլինեն քրիստոնեա: Դա այն դեպքում, երբ նրանց թիվը այսօր դեռ կազմում է ընդհանուր բնակչության 25 տոկոսը:
    Դիտվել է 242 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389>>հաջորդ