Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լոնդոնցիները կներկայացնեն հնդկական ետնախորշերի մարդկանց կյանքը

Այսօր՝ ապրիլի 7-ին, Մոսկվայի «Կինոյի ֆորմուլա Գորիզոնտ» կինոթատրոնում կկայանա «Հավերժ գեղեցիկի ստվերում» ներկայացման պրեմիերան: Այն բեմադրվել է Լոնդոնի Ազգային թատրոնում՝ ըստ Պուլիտցերովյան մրցանակի դափնեկիր Քեթրին Բուի համանուն վեպի, որն այսօր էլ բեսթսելլեր է համարվում: Նա գրքում անդրադարձել է այն մարդկանց կյանքին, ովքեր ապրում են Հնդկաստանի Աննավադի քաղաքի օդանավակայանի մերձակայքում գտնվող ետնախորշերում և որտեղ իր կյանքի երեք տարիներն է անցկացրել նաև գրողը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «formulakino.ru»-ին:

«Հավերժ գեղեցիկի ստվերում» վեպը, որը պիեսի է վերածել դրամատուրգ Դեվիդ Հեան, իսկ բեմադրությունն իրականացրել ռեժիսոր Ռուֆուս Նորրիսը, մի քանի ընտանիքների մասին իրական պատմություն է: Նրանք ապրում են Աննավադի քաղաքի հարևանությամբ գտնվող «Մումբայի» օդանավակայանի ետնախորշերում: Սյուժեն զարգանում է այն ժամանակահատվածում, երբ Հնդկաստանը գտնվում էր աննախադեպ տնտեսական վերելքի մեջ: Օդանավակայանի կողքին գործող շքեղ հյուրանոցների մոտ տարերայնորեն ձևավորվում են իրենց կյանքն ու պլաններն ունեցող աղքատների բնակատեղիները: Հենց դրանցից մեկում էլ իր որդու՝ Աբդուլայի հետ ապրում է ներկայացման գլխավոր հերոսը Զարինուսան: Նրանք ցանկանում են վերամշակողներին հանձնել այնքան աղբ, որի վարձով հնարավորություն կունենան իրենց համար տուն գնել: Հենց այս ընտանիքի շուրջն էլ հյուսվում է ներկայացման հիմնական պատումը:

Ներկայացումը լի է տարբեր հակադրություններով և հանդիսատեսին իր շրջապտույտի մեջ է առնում առաջին իսկ րոպեներից: Այնտեղ տրամադրությունները փոխվում են մշտապես՝ մեկ փայլատակում է խինդը, մեկ էլ տիրապետող է դառնում դատարկությունը: Այդ ամենը բեմադրիչը արտահայտում է ոչ միայն դերասանական խաղի միջոցով, այլև դեկորացիաներն արագ փոփոխելով: Ներկայացման մեջ հիմնականում զբաղված են երիտասարդ արտիստներ:

Մինչև ներկայացման սկսվելը հանդիսատեսները կհաղորակցվեն հնդկական մանտրայի ու պարերի հետ: Ցանկացողները իրենց ձեռքերը կկարողանան զարդարել հնդկական հինայով և իրենց հոգեվիճակով հնարավորինս մոտենալ այն հերոսներին, ում հետ պիտի անցկացնեն ներկայացման ակնթարթները:
    Դիտվել է 929 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ