System of a Down ռոք-խումբը մեկնարկել է հայոց Մեծ եղեռնին նվիրված համերգային շրջագայությունը Ապրիլի 6-ին Լոս Անջելեսում ամերիկյան System of a Down ռոք-խումբը մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Արթնացրեք հոգիները» (Wake up the souls) խորագիրն ունեցող իր միջազգային ծրագիրը: Այդ մասին «armeniangenocide100.org»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Տեղեկատվության մեջ նաև հիշատակվում է, որ ապրիլի 23-ին խումբը, որի չորս անդամներն էլ հայեր են, ելույթ կունենա Երևանի Հանրապետության հրապարակում:
«Սա երաժշտական սահմաններից դուրս մի բան է: Սա ավելի կարևոր է, քան խմբի հաջորդ ալբոմը: Դա հեռուներ հասնող բան է, որը նույնիսկ ավելի մեծ է, քան Հայոց ցեղասպանությունն ինքնին: Մենք ուզում ենք օգնել այլ ազգերին կանխելու այն, ինչ եղել է հայ ժողովրդի հետ»,- ասել է խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը:
Խումբը հայտարարել է, որ շրջագայությամբ հույս ունի բարձրացնելու 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության մասին իրազեկման մակարդակը:
Ապրիլի 24-ը հայ ժողովուրդը նշում է որպես 1915 թ.-ի ցեղասպանության մեկնարկի օր: Այդ ժամանակ են Օսմանյան կայսրությունում ձերբակալվել և բարբարոսաբար սպանվել հարյուրավոր հայ մտավորականներ:
Թուրքիան չի ընդունում ցեղասպանության շուրջ պատմաբանների պնդումները: System of Down-ի մենակատար Սերժ Թանկյանը Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ այդ «ժխտողականությամբ նրանք թքում են հայերի դեմքին», հիշեցնում է արաբական Al Jazeera պարբերականը: