Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մետրոյի կանգառները կհայտարարեն Օրբակայտեն, Եֆրեմովը, Նեմոլյաևան և այլոք

Մոսկվայի մետրոն մայիսի 15-ին կբոլորի իր 80-ամյակը: Հոբելյանի առթիվ ստորգետնյա ճեպընթացների կայարան ժամանելու մասին կամ այլ անհրաժեշտ աշխատանքային հայտարարություններն ամբողջ ամսվա ընթացքում բարձրախոսներից կազդարարեն հանրահայտ մարդիկ՝ դերասաններ Միխայիլ Եֆրեմովը, Սվետլանա Նեմոլյաևան, երգիչ Քրիստինա Օրբակայտեն, մոդայի պատմաբան և հեռուստամեկնաբան Ալեքսանդր Վասիլևը և բազմաթիվ այլ հայտնիներ: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Նշենք, որ այսպիսի ակցիան Մոսկվայի մետրոյի համար դառնում է ավանդական: Սրանից 10 տարի առաջ, 2005 թ.-ին, երբ քաղաքային տրանսպորտի այս կարևոր օղակը նշում էր իր 70 ամյակը, ողջ մայիս ամսվա ընթացքում բարձրախոսներից անհրաժեշտ տեղեկատվությունն ուղևորներին կրկին հայտարարում էին քաղաքացիների համար ծանոթ և հաճելի հնչողությամբ արտիստական ձայները, որոնցում դժվար չէր տարբերակել Վերա Ալենտովային, Լև Դուրովին, Կոնստանտին Ռայկինին, Յուրի Յակովլևին, Լյուդմիլա Գուրչենկոյին և այլոց:
    Դիտվել է 302 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168