Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գրիգոր Նարեկացին հռչակվեց նաև կաթոլիկ եկեղեցու վարդապետ

2015թ.-ի ապրիլի 10-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին մատուցված պատարագի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարեց, որ համամիտ լինելով և, միաժամանակ, ընդունելով բազմաթիվ եպիսկոպոսների և հավատացյալների խնդրանքը՝ 10-րդ դարի մեծագույն հայ բանաստեղծ, Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակում է Տիեզերական եկեղեցու վարդապետ:

«Նա իր կյանքով և իր վարդապետությամբ քարոզել է գեղեցկության աստվածաբանությունը, նրա խոսքի գեղեցկությունն ու աստվածաբանական միտքը միշտ մեծապես գնահատվել են և ժողովրդի, և խորիմաստ աստվածաբանների կողմից: Նրա տևական ժողովրդականությունը կապված է իր գլխավոր աշխատության «Մատյան Ողբերգության» պոեմի հետ, որը հայ ժողովուրդն անվանում է «Նարեկ» և այն հայ ժողովրդի մեջ համարվում է նրա ամենատարածված գրությունը»,- այդ առթիվ իր ունեցած ելույթում նշել է Վատիկանի սրբադասման դատավորությունների կարդինալ Անջելո Ամատոն:

Մինչ այս, հռոմեական եկեղեցու ողջ պատմության ընթացքում, այդ տիտղոսով մեծարվել և գնահատվել է 35 հոգի: Գրիգոր Նարեկացին դարձավ այդ տիտղոսը կրող 36-րդ սրբադասված հոգևոր անձը:

Գրիգոր Նարեկացին ծնվել է 951թ.-ին Վասպուրական նահանգի Ռշտունյաց գավառի Նարեկ գյուղում։ Նա կրթությունն ստացել է հայրենի գյուղի վանքում, որն էլ ավարտելուց հետո ձեռնադրվել է վարդապետ:

Գրիգոր Նարեկացին վախճանվել է 1003թ.-ին և թաղվել այն վանքի մոտ, որտեղ մինչև կյանքի վերջ իր խոնարհ ծառայությունն է մատուցել Աստծուն: Նրա գերեզմանը վերածվել է ուխտատեղիի, սակայն 1915թ.-ի Մեծ եղեռնի ժամանակ բարբարոսաբար և անհետք քանդվել է։
    Դիտվել է 199 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377>>հաջորդ