Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Միքքի Մաուսը «Դիսնեյ լենդի» 60-ամյակի խորհրդանիշ

Ամերիկյան նշանավոր «Դիսնեյ լենդը» նախապատրաստվում է մեծ շուքով նշել իր ծննդյան 60-ամյակը: Այդ մասի հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Նշանավոր մուլտիպլիկատոր և պրոդյուսեր Ուոլթ Դիսնեյի այս մեծ մտահղացումը իրականություն դարձավ Կալիֆորնիայի Անահայմ քաղաքում՝ 1955թ.-ի հունիսին և ստացավ «Դւսնեյլենդ» անունը», իսկ 1998թ.-ին վերանվանվեց «Դիսնեյլենդ այգի»-ի:

Ժամանցի այդ հսկայական և իր տեսակի մեջ յուրահատուկ կենտրոնի հոբելյանական հանդիսությունները կմեկնարկեն 2015թ.-ի մայիսի 22-ին և կշարունակվեն մինչև 2016 թ.-ի առաջին կեսը: Միջոցառումը արդեն կնքվել է նաև ոչ պաշտոնկան «Ադամանդե հանդիսություն» անվանմամբ: «Կազմակերպիչները նախապատրաստում են անկրկնելի շոու, «Ուոլթ Դիսնեյ» ընկերությունում նկարահանված ֆիլմերի հերոսների գիշերային շքերթով, երաժշտության հետ համընթաց առկայծող հազարավոր լուսադիոդային լամպերով, «Դիսնեյլենդի» շենքի պատերին ցուցադրվող մուլտիմեդիական արտապակերումներով և հրավառությամբ»,- նշել է «Լոս-Անջելես թայմսը»:

Համաշխարհային զբոսաշրջության կենտրոնի վերածված հանգստի ու ժամանցի այս կենտրոնը, որը գտնվում է Լոս-Անջելեսից 45 կմ հեռավորության վրա, լեգենդար Միքքի Մաուս մուլտհերոսի ծննդավայրն է: Այս փոքրիկ չարաճճին, որի կերպարը Ուոլթ Դիսնեյը մտահղացել է 1928 թ.-ին, այսօր էլ այս նշանավոր կինոստուդիայում ծնված բազմաթիվ այլ հերոսների մեջ ամենամասսայականն է համարվում: Եվ պատահական չի, որ հենց Միքքի Մաուսն էլ կգլխավորի այս հրաշալի վայրում նախատեսված բոլոր հիմնական հոբելյանական միջոցառումները:

Շոուից բացի «Դիսնեյ լենդը» հանդիսատեսների համար պատրաստել է 500 տեսակի հուշանվերներ, որոնց մեջ կան ոչ միայն ավանդական ապրանքատեսակների հավաքածոներ (խաղալիքնե, թեյի գավաթներ կամ փողկապներ), այլև ֆիրմային ըմպելիքներ և ուտեստներ: Այսպես, հանդիսատեսներին կառաջարկվեն «Երջանիկ ճակատագրի թեյ», «Տոնական ադամանդե թխվածք», որն ունի լիմոնի համ:
    Դիտվել է 846 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ