Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուսական հեռուստաալիքը կցուցադրի սեփական արտադրության ֆիլմ Հայոց Մեծ եղեռնի մասին

Դեկտեմբերի 24-ին, Օսմանյան Թուրքիայի տարածքում հայ ժողովրդի Ցեղասպանության օրը, ռուսական «НТВ» հեռուստաալիքը կցուցադրի «Գենոցիդ. Սկիզբը» վավերագրական կինոնկարը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ntv.ru»-ին:

«Այդ ողբերգական իրադարձությունը հայ ժողովրդի կյանքը բաժանեց երկու մասերի՝ «մինչև» և «հետո» Ցեղասպանությունը»,- տեղեկացվում է կինոնկարի մասին հրապարակաված հաղորդագրությամբ:

«Գենոցիդ. Սկիզբը» վավերագրական ֆիլմում ռուսաստանցի հեղինակները փորձում են պատմել 100 տարի առաջ տեղ գտած դեպքերի մասին՝ դրա համար օգտագործելով արխիվային փաստաթղթեր և հազվադեպ կենդանի մնացած ականատեսների պատմությունները: Այդ մարդկանց վկայությունների, օրագրային գրառումների, եղած արխիվային կինոնյութի, պատմաբանների, քաղաքական գործիչների ու լրագրողների հետ հարցազրույցների, ինչպես նաև դեպքերի ինչ-ինչ գեղարվեստական վերականգնումների միջոցով ֆիլմը շարադրում է ողբերգական դեպքերի հաջորդականությունը և 1915 թ.-ի հետ կապված որոշ անհայտ մանրամասներ:

Իրենց հետաքրքրող հարցերի պատասխաններն ստանալու համար ֆիլմի հեղինակները եղել են նաև Թուրքիայում, հանդիպել՝ մինչև այսօր այնտեղ պահպանված միակ հայկական գյուղի բնակիչներին...

Տեսանյութեր

Դիտվել է 408 անգամ