Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«System of a Down» ռոք խումբը Մեծ եղեռնի 100-ամյակի կապակցությամբ հանդես է գալիս Մոսկվայում

Այսօր, ապրիլի 20-ին Մոսկվայի «Օլիմպիսկի» մարզադաշտում Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված համերգային ծրագրով հանդես է գալիս ամերիկահայ հայտնի «System of a Down» ռոք խումբը՝ Սերժ Թանկյանի գլխավորությամբ: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «gazeta.ru»-ին:

Ռուսական պարբերականը 4 անդամից կազմված երաժշտական խումբը համեմատելով մեկ այլ հանրահայտ հայ երաժշտի՝ Շարլ Ազնավուրի հետ, նշում է, որ «Ազնավուրը ամեն անգամ թեև հիշեցնում է իր արմատների մասին, այնուամենայնիվ, իր երգեցողությամբ ու երաժշտությամբ միաձուլվել է ֆրանսիական շանսոնի ավանդներին: Իսկ ահա երգիչ Սերժ Թանկյանը և խմբի երկրորդ առաջատարը՝ գիթառիստ և երգիչ Դարոն Մալաքյանն իրենց ծագման մասին հիշեցնում են բառացիորեն յուրաքանչյուր նոտայով»:

Լրատվամիջոցը ընդգծում է, որ խումբը պարբերաբար կատարում է նաև հայկական ժողովրդական երգեր և, թերևս, «դրանք ամենաազդեցիկ համարներն են նրա համերգներում»: Թերթը նաև նշում է, որ այդ երգերի երգչախմբային կատարումները 15 հազար հոգուց բաղկացած հանդիսասրահի մասնակցությամբ երկար կմնան հիշողության մեջ:

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ի Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակի առթիվ համերգային շրջագայություններ սկսած «System of a Down» ռոք խումբը այդ նույն ծրագրով, որը կրում է «Wake Up Souls» խորագիրը, ապրիլի 23-ին բացօթյա ելույթով հանդես կգա Երևանի Հանրապետության հրապարակում:

Տեսանյութեր

Դիտվել է 258 անգամ
123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389>>հաջորդ