Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ստեղծվել է կին գրողներին հաջողության ճանապարհը ցույց տվող ստեղծագործական լաբորատորիա

«Օսկար»-ի քառակի դափնեկիր, իսկ շատերի կարծիքով, այսօր ապրող ու գործող ամենամեծ ամերիկյան դերասանուհի Մերիլ Սթրիփը որոշել է դեպի կինո տանող ճանապարհ բացել տաղանդավոր կին-սցենարիստների և գրողների համար: Կինոարտադրության մեջ կանանց ինքնարտահայտվելու հնարավորություն ընձեռող «New York Women in Film & Television» և «IRIS» հիմնադրամների հետ համատեղ դերասանուհին կազմակերպում է 40-նն անց կին գրողների ստեղծագործական լաբորատորիա, որպեսզի օժանդակի նրանց մասնագիտություն ձեռք բերելու մեջ: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «runyweb.com»-ին:

65-ամյա դերասանուհու այդ մտադրությունը և ծրագրերը հայտնի են դարձել օրերս Նյու-Յորքում կայացած Թրայբեքի 14-րդ կինոփառատոնի ժամանակ:

Մերիլ Սթրիփը հանդես է գալիս ոչ միայն այդ նախաձեռնության կազմակերպչի դերում, այլ նաև այն ֆինանսավորող կողմերից մեկն է: Ծրագիրը կոչվում է «Writers Lab» («Գրողների լաբորատորիա»), որը նախատեսված է նրանց համար, ովքեր արդեն սցենար գրելու փորձ ունեն, բայց չեն հասել հաջողության: Լաբորատորիան նպատակ ունի առավել ընդարձակել սցենար գրող կանանց համար հեռանկարները:

Բոլոր ցանկացողները կարող են իրենց դիմումները լաբորատորիային ներկայացնել մայիսի 1-ից հունիսի 1-ի միջակայքում, իսկ նրանցից 8 երջանիկների անունները, ում բախտ կվիճակվի դառնալ լաբորատորիայի մասնակից, կհայտարարվի օգոստոսի 1-ին:
    Դիտվել է 307 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418>>հաջորդ