Մահացել է օսկարակիր հայտնի օպերատոր Էնդրյու Լեսնին59 տարեկան հասակում վախճանվել է մեծ մասսայականություն վայելող հոլլիվուդյան «Մատանիների տիրակալը» և «Հոբբիթ» կինոնկարների օպերատոր Էնդրյու Լեսնին:
Ինչպես հաղորդում է «РИА новости»-ն Լեսնիի մահվան պատճառ է հանդիսացել սրտի կաթվածը: Իր հայրենակցի հետ պատահածի մասին «Twitter»-ում գրել է Ռասսել Քրոուն, ում հետ օպերատորը աշխատել է «Ջուր որոնողը» թուրքամետ ֆիլմի նկարահանման ժամանակ:
Կինոկարիերայի ընթացքում ծագումով ավստրալացի Էնդրյու Լեսնին աշխատել է շատ ռեժիսորների հետ: Նրա իրականացրած նախագծերի ցանկում կա 41 ֆիլմ, այդ թվում նաև հայտնի «Քինգ-Քոնգ», «Ես լեգենդ եմ», «Տարերքների տիրակալը», «Սիրելի ոսկորներ» և այլ ժապավենները:
2002 թ.-ին «Մատանիների տիրակալը: Մատանիների եղբայրություն» ֆիլմերի համար Էնդրյու Լեսնին արժանացել է «Օսկար» մրցանակի: Եվ հենց նույն տարում էլ նա ընդգրկվել է Ավստրալիական կինեմատոգրաֆիստների փառքի Դահլիճում: