Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

20 տարեկանները պետք է առանց դժվարության նվաճեն Կանն ու Վենետիկը

Այսօր՝ ապրիլի 29-ին, Մոսկվայում, Մեյերհոլդի կենտրոնում, Օլեգ Նեստերովը և «Մեգապոլիս» խումբը կշարունակեն իրենց նախագիծը, որը նվիրված է անցյալ դարի 60-ականներին չնկարահանված ֆիլմերին: Ինչպես երեկ՝ ապրիլի 28-ին, այսօր էլ այդ միջոցառման շրջանակներում հանդիսատեսին կներկայացվի «Մոլորակների կյանքից» բեմադրությունը, որին, ի դեպ, որպես ուղեկից նյութ, կցուցադրվի կենտրոնի սրահում բացված Մոսկվայի բրիտանական դիզայնի դպրոցի ազդագրերի տեսքով: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին

Մոսկվայի բրիտանական դիզայնի դպրոցի ուսանողներն ու մանկավարժները ցուցահանդեսում ներկայացրել են ավելի քան 50 աշխատանք, որոնք վերաբերում են ռուսաստանցի հայտնի կինոռեժիսորներ Տարկովսկու, Միտտայի, Սմիրնովի, Շպալիկովի, Ավերբախի և ԽՍՀՄ-ի քաղաքական «հալոցքի» ժամանակաշրջանի այլ կինոգերծիչների չնկարահանված ֆիլմերին:

Օրինակ, այստեղ կարելի է տեսնել ազդագիր Անդրեյ Տարկովսկու չկայացած «Աուկալկաներ» ֆիլմի մասին: Հանճարեղ ռեժիսորի այդ մտահղացման մասին գիտեն քչերը: Իսկ ֆիլմը պատմում է մի աղջկա մասին, ում կծում է շունը և ով դրանից հետո սկսում է հաչալ:

«Գլխավորը, դա մտահղացման մեծությունն է»,- հիշում է Բրոդսկու միտքը Օլեգ Նեստերովը և ընդգծում, որ եթե, նույնիսկ, ֆիլմը չի նկարահանվել և շանս չունի ի հայտ գալու, միևնույնն է այն կարող է շարունակել ազդել մարդկանց վրա: Գուցե դրանց առաքելությունը հենց այն բանի մեջ է, որ «այսօրվա 20 տարեկանները նայեն այն ժամանակների 20 տարեկաններին և առանց դժվարության նվաճեն Կանն ու Վենետիկը... Եվ հասկանան այն ժամանակաշրջանը, երբ իրավամբ ամեն ինչ ստացվում էր...»:
    Դիտվել է 270 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418>>հաջորդ