Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Բաց բեմ» մրցույթին քաղաքապետարանի մշակույթի բաժինը հատկացրել է 22,5 մլն ռուբլի

Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտը «Բաց բեմ» դրամաշնորհային նախագծի շրջանակներում կօժանդակի երիտասարդ ռեժիսորների կողմից 30 թատերական և համերգային բեմադրությունների իրականացմանը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

«Այս տարի մեզ ներկայացված դիմումների թիվը ռեկորդային քանակի է եղել՝ 122 : Փորձագետները հարգարժան, արժանի մարդիկ և պրոֆեսիոնալները դիտարկել են բոլոր այդ դիմումները: Մենք անցկացնում էինք բաց նիստեր, քննարկումներ և արդյունքում որոշեցինք օժանդակել երաժշտական ուղղության 16 և 14 թատերական նախագծերի»,- ասել է Ռուսաստանի մայրաքաղաքի մշակույթի բաժնի ստեղծագործական կոլեկտիվների հետ տարվող աշխատանքի բաժնի պետ Նատալյա Դրոժնիկովան:

Ընդհանուր առմամբ այս ծրագրի համար տրամադրվել է 22,5 մլն ռուբլի, իսկ մեկ նախագծի ֆինանսավորման առավելագույն չափը 800 հազար ռուբլի է:

Մշակույթի դեպարտամենտի պատասխանատու աշխատակիցը նաև հայտնել է, որ ընթացիկ տարում «Բաց բեմ» նախագծի իրականացման համար զգալիորեն ավելացվել է մայրաքաղաքում տրամադրվող բեմահարթակների թիվը: Իսկ որոշ թատրոններ նաև ֆինանսապես են աջակցելու այս նախագծի մասնակիցներին:

«Բաց բեմ» մրցույթը անցկացվում է 2012 թ.-ից: Այս միջոցառման հիմնական խնդիրն այն է, որպեսզի պետական աջակցություն ցուցաբերվի թատերական և երաժշտական ոլորտների երիտասարդ ստեղծագործողներին՝ իրենց փորձարարական ձեռնարկներում, իննովացիոն-ստեղծագործական գաղափարների և նախագծերի իրականացման հարցերում:

«Բաց բեմ»-ի հաղթողներին որոշում է Հասարակական փորձագիտական հանձնաժողովը, որտեղ ընդգրկվում են թատրոնի և երաժշտական արվեստի ճանաչված գործիչներ, քննադատներ, գիտական և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստի ոլորտը լուսաբանող լրագրողներ, դրամատուրգներ, թատերական և համերգային գործի կազմակերպիչներ:
    Դիտվել է 1772 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493>>հաջորդ