Վրացական կինեմատոգրաֆիան ծանր կորուստ է կրելՄայիսի 3-ին, կյանքի 89-րդ տարում վախճանվել է վրացական կինոյի նշանավոր գործիչներից մեկը՝ հանրահայտ «Զինվորի հայրը» ֆիլմի ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռեզո Չխեիձեն: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newsgeorgia.ru»-ին:
Նշանավոր արվեստագետի մահվան կապակցությամբ Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Գարիբաշվիլու հանձնարարությամբ ստեղծվել է պետական հուղարկավորման հանձնաժողով: Հայտարարվել է, որ Չխեիձեի թաղման բոլոր ծախսերը կհոգա երկրի կառավարությունը:
«Ցավ եմ հայտնում մեծ ռեժիսոր, պարոն Ռեզո Չխեիձեի մահվան կապակցությամբ: Չխեիձեի ստեղծագործությունն ու տաղանդը հայտնի են աշխարհին: Մեր համար նա հատկապես շատ թանկ մարդ էր, ումով մենք հպարտանում էինք: Պարոն Ռեզոն թողել է բազմաթիվ գլուխգործոց ֆիլմեր: Նա ստեղծել է անմոռանալի դեմքեր»,-ասել է Վրաստանի վարչապետը:
Ռեզո Չխեիձեն ծնվել է 1926 թ.-ի դեկտեմբերի 8-ին, Քութաիսի քաղաքում: Ավարտել է Թբիլիսիի թատերական, ապա Մոսկվայի կինոյի պետական ինստիտուտների ռեժիսուրայի ֆակուլտետները: Նա աշակերտել է հայտնի կինոռեժիսորներր Ս. Յուտկևիչին և Մ. Ռոմին: Ստեղծագործական աշխատանքից զատ զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ, եղել է «Վրացֆիլմ» կինոստուդիայի տնօրենը: Բացի «Զինվորի հայրը» կինոնկարից հայտնի են նաև նրա այնպիսի ստեղծագործությունները, ինչպիսիք են՝ «Տնկիները», «Մոմ տիրոջ գերեզմանից», «Այստեղ լուսաբաց է» և այլ ֆիլմերը: