Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայ արտիստները կմասնակցեն մնջախաղի առաջին միջազգային փառատոնին

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես կգա Թբիլիսիում մայիսի 13-ից 22-ին առաջին անգամ կայանալիք Ամիրան Շալիկաշվիլու անվան Մնջախաղի միջազգային փառատոնում: Հայ արտիստները վրացի հանդիսատեսների առջև հանդես կգան Ժիրայր Դադասյանի բեմականացրած «Շերանիկ» ներկայացմամբ: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newsgeorgia.ru»-ին:

Այդ ներկայացման ստեղծման համար առիթ են հանդիսացել «13-րդ դարի հայկական մանրանկարչության խոսուն» կերպարները, տեղեկացնում է հայկական թատրոնի պաշտոնկան կայքը՝ ընդգծելով, որ հենց այդ պատկերներն էլ բեմի վրա շնչավորվում են, վերածվում բեմական կերպարների: Հայոց հռչակավոր մայրաքաղաքում «Երիտասարդ զինվորականը՝ Շերանիկը, առյուծ է ծնում, որը դառնում է Անիի խորհրդանիշը: Բնակիչները զվարճանում են Բարեկենդանի տոնին և չեն նկատում, թե ինչպես է թշնամին ծածուկ թափանցել քաղաք: Հոգևորականը ցանկանում է սթափեցնել քաղաքի երիտասարդ բնակիչնեիրին, որոնք տրվել էին աշխարհիկ վայելքներին»: Սակայն, թշնամին գայթակղում է Անիի խորհրդանիշ առյուծին, և քաղաքը կործանվում է... Ամեն ինչ կրկին վերածվում է մանրանկարի...

Բացի հայ արտիստներից թբիլիսյան փառատոնին մասնակցում են նաև մնջաղաղի թատերախմբեր Գերմանիայից, Ճապոնիայից և, անշուշտ, Վրաստանից:

«Մենք չէինք սպասում, որ մեր մոտ կստացվի այսքան հոյակապ փառատոն: Սպասվում է, որ հատուկ հյուրի կարգավիճակով փառատոնին կմասնակցի նաև Մնջախաղի եվրոպական թատրոնների կենտրոնի նախագահը: Այդ կազմակերպության հետ մենք արդեն երեք տարի խորհրդակցություններ ենք վարում Վրաստանում մասնաճյուղ բացելու ուղղությամբ: Այժմ նրանք մնջախաղի մասին մասշտաբային վավերագրական նախագիծ են պատրաստում, որի մեջ տեղ կգտնի նաև վրացական մնջախաղի հիմնադրի՝ Ամիրան Շալիկաշվիլու մասին պատմություն, ինչպես նաև մեր թատրոնի ներկայացումներից լավագույն դրվագները»,- ասել է Թբիլիսիի մնջախաղի թատրոնի ռեժիսոր Ամիրան Շալիկաշվիլի-կրտսերը:  
    Դիտվել է 322 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324>>հաջորդ