Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հարցվածների 19%-ը կարծում է, որ պետք է գործի գրաքննություն

Ռուսաստանի բնակչության ծանրակշիռ մեծամասնությունը (82%) վստահ է, որ պետությունը պետք է վերահսկի գեղարվեստական ստեղծագործությունների բովանդակությունը: Այդ մասին Ռուսաստանի «Հասարակական կարծիք» հիմնադրամի կատարած հետազոտությունների մասին «interfax»-ի տեղեկատվությունը փոխանցում է ««taglur.am»-ը:

Վիճակագրական հարցումներն անցկացվել են ապրիլի 25-26-ին, որոնցում ընդգրկվել են Ռուսաստանի Դաշնության 43 սուբյեկտների 1000 պատասխանողներ:

Հարցվածների 14%-ի կարծում է, որ գեղարվեստական գործերում ավելորդությունները, դատարկաբանությունները և վնասակարը շատ են, նույն քանակով այլ հարցվածներ էլ կարծում են, որ գեղարվեստական գործերում շատ են անբարոյականությունը, բռնությունը, դաժանությունը: Հարցվածների 19%-ը կարծում է, որ պետք է գործի գրաքննություն, իսկ պետության կողմից վերահսկողության իրականացումը պետք է լինի պարտականություն:

Գրաքննության հակառակորդներից 5%-ը կարծում է, որ գեղարվեստական ստեղծագործության գործընթացը պետք է ազատ լինի, իսկ 4%-ը դժվարացել է որևէ պատասխան տալ:

Նշենք, որ, ըստ հարցման արդյունքների, բնակչության 76%-ը հետաքրքրվում է մշակութային կյանքով, 22%-ին այն ընդհանրապես չի հուզում, իսկ 2%-ը դժվարացել է պատասխանել:
    Դիտվել է 318 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081