Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այսօր կմեկնարկի մոնոներկայացումների երևանյան հերթական փառատոնը

Այսօր՝ մայիսի 6-ին Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կմկնարկի ավանդական «Արմմոնո» թատերական փառատոնը: Այն այս անգամ հանդիսատեսներին կներկայացնի 31 բեմադրություն: Հատկանշական է, որ ներկայացվող բեմադրությունների քանակն արտահայտող այս թվի նշանների հակառակ դասավորությունը՝ 13-ը, համապատասխանում է Երևանում անցկացվող «Արմմոնո»-ի հերթական թվին:

Դերասանի միայնակ թատերախաղի երևանյան միջազգային ստուգատեսը իր ավանդական ձևաչափը հարստացրել է ևս մեկ միջոցառմամբ: Այս անգամ այստեղ կացկացվի «Արմմոնո-Կլաս», որին կմասնակցեն հիմնականում Պուշկինի անվան դպրոցի սաները, ասաց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:

«Արմմոնո-2015»-ին մասնակցում են 10 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում դերասաններ՝ ԱՄՆ-ից, Քուվեյթից, Մարոկոյից, Եգիպտոսից, Բուլղարիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Լիտվայից, Իրանից...:

Երևանյան այս յուրահատուկ թատերական ստուգատեսի հյուրերի թվում են մոնոներկայացումների միջազգային փառատոների տնօրեններ՝ Նինա Մազուրը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ), Յոլանտա Սուտովիչը (Գերմանիա), Մարիա Տանանան (Լիտվա), Վեցլավ Գերասը (Լեհաստան), Իբրահիմ Քասիմ Ասիրին (Սաուդյան Արաբիա):  Ավելացնենք, որ «Արմմոնո» փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի թատերական գործիչների միության կողմից:
    Դիտվել է 353 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324>>հաջորդ