Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Միջոցառումը կիրականացվի թատրոնի նոր շենքի ներքին բակի ծածկի տակ

Մոսկվայի «Ժամանակակից պիեսի թատրոն»-ը Մեծ հայրենականում տարած հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը, կնշի յուրահատուկ միջոցառումների իր ավանդույթը պահպանելով: Այս անգամ այդ տոնակատարության արարողությունը կնվիրվի Բուլատ Օկուջավային, իսկ միջոցառումը կիրականացվի թատրոնի նոր շենքի ներքին բակի ծածկի տակ (նախկինում այսպիսի միջոցառումները կատարվում էին թատրոնի պատմական հին շենքի առջևի տարածքում): Միջոցառումը խորագրված է Օկուջավայի բանաստեղծական տողերով՝ «Եվ բարեկամներիս կկանչեմ...»:

Այստեղ կհավաքվեն ինչպես փորձառու, այնպես էլ երիտասարդ «ինքնուս երգահաներ» (բարդեր), բանաստեղծներ, երգերի հեղինակներ ու կատարողներ: Հիմնականում կհնչեն Օկուջավայի երգերը: Կկատարվեն նաև պատերազմի և խաղաղության թեմաներով ստեղծագործություններ:

Սակայն տոնական օրվա գլխավոր իրադարձությունը տեղի կունենա թատերական բեմահարթակում, որտեղ կներկայացվի հաղթանակի 70-ամյակին հատուկ նվիրված «Քաղաքների մենախոսությունը» բեմադրության պրեմիերան: Ներկայացումը կառուցված է այս նախագծի համար հատուկ գրված 13 հերոս-քաղաքների մենախոսություններով (Լենինգրադ, Ստալինգրադ, Սևաստոպոլ, Օդեսսա, Կիև, Մոսկվա, Բրեստի ամրոց, Կերչ, Նովորոսիյսկ, Մինսկ, Տուլա, Մուրմանսկ, Սմոլենսկ...

Քաղաքների ճակատագիրը, առանձին վերցված մարդու նմանությամբ, ներկայացվում է, որպես մեկական ճակատագիր, 13 կյանքի պատմություն, որոնք կապված են ընդհանուր պատերազմի ավանդով և հաղթանակի ընդհանուր երջանկությամբ:

Ներկայացման մեջ զբաղված են թատրոնի առաջատար ուժերը՝ Ալբերտ Ֆիլոզովը, Իրինա Ալֆյորովան, Ելենա Սանաևան և այլոք, ինչպես նաև երիտասարդ դերասանների խումբը:
    Դիտվել է 896 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ