Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ցուցադրվում է 10 պատվիրանների տեքստը՝ հայտնաբերված Մեռյալ ծովի ափերին

«Տասը պատվիրանները» ամբողջությամբ պարունակող ամենահին պահպանված ձեռագիրը ցուցադրանքի է ներկայացվել Երուսաղեմի Իսրայելի թանգարանում: Այդ մասին Լոնդոնի «Gardian» պարբերականի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

«Մեռյալ ծովի մոտակայքում՝ Երուսաղեմից արևելք, ամենահին ձեռագրերի հավաքածոյի մեջից հայտնաբերված երկու հազարամյա հնության փաթեթը նախկինում ոչ մի անգամ Իսրայելում չի ցուցադրվել«- հաղորդում է լոնդոնյան պարբերականը՝ հղում անելով Իսրայելի հնությունների վարչության հովանու տակ գործող «Փաթեթներ Մեռյալ ծովից» նախագծի ղեկավար Պնին Շորին:

Այդ նախագիծը կոչված է ապահովել մեր մոլորակի մակերեսից ամենացածր կետում գտնվող նշանավոր աղի լճի հյուսիսային ափի քարանձավներից մեկում հայտնաբերված հնագույն բիբլիական մատյանների անվտանգությունը: Հայտնաբերված փաստաթղթերից որոշները միայն պահպանվել են առանձին դրվագներով, մյուսները, ինպես, օրինակ, պատվիրանների նշված փաթեթը, արտաքինից անվնաս է: Սակայն դա միայն արտաքին տպավորություն է: Իրականում ձեռագիրը շատ փխրուն է և, այդ իսկ պատճառով թանգարանի ցուցասրահում կմնա միայն երկու շաբաթ, որից հետո կվերադարձվի կարգավորվող ջերմաստիճանով հատուկ անլուսաթափանց խցիկ:

Իսրայելի թանգարանում «Մարդկության համառոտ պատմությունը» խորագրով գործող ցուցադրանքն ընդհանուր առմամբ ներկայացնում է 14 ցուցանմուշ, այդ թվում այնպիսի հնագույն իրեր, որոնք պատրաստվել են 1,5 մլն տարի առաջ: Դրանք որորդական գործիքներ են, որոնցով որսացել են այսօրվա փղերի նախնիներին, կան նաև տոհմային օջախի մոտ հայտնաբերված մի քանի իրեր, որոնք ունեն 800 հազար տարվա վաղեմություն:
    Դիտվել է 266 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418>>հաջորդ