Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայաստանը արժանացել է Վենետիկի բիենալեի գլխավոր մրցանակին

Վենետիկի բիենալեի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը» 2015 թ.-ին նվաճել է Հայաստանի ազգային տաղավարը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «bbc.co.uk»-ին:

«Հայաստանի համար խորհրդանշական՝ հայ ժողովրդի ցեղասպանության 100-ամյակի տարում, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը իր տաղավարը նվիրել է հայկական սփյուռքի արվեստագետներին»,- կառավարության անունից այդ մասին է ավետում հայկական տաղավարը:

Տաղավարը կոչվում է «Armenity», որը ֆրանսերեն «Arménité» բառի անգլերենացված ձևն է: Անգլիական լրատվամիջոցը բացատրում է, որ դա հասկացություն է, որը ցույց է տալիս գենոցիդ վերապրած մարդկանց երեխաներին ու թոռներին:

Նրանք ցրվել են աշխարհով մեկ, բայց բոլորը պահպանել են իրենց մայրենի լեզվի, պատմության, մշակույթի և ավանդույթների նկատմամբ հավատարմությունը:

Տաղավարը տրամադրվել է հայոց սփյուռքին: Անկախ իր ծննդավայրից, այդ արվեստագետները վերստին և անընդհատ ուսումնասիրում են և բացահայտում իրենց «Armenity»-ին:

Տաղավարի համար հաջողվել է գտնել իր գեղեցկությամբ և նշանակությամբ բացառիկ վայր՝ Սուրբ Ղազար հայկական կղզին, ինչպես այն անվանում են վենետիկցիները:

Սուրբ Ղազարը գտնվում է Վենետիկի ծովախորշում՝ Բիենալիի հիմնական տաղավարների ցուցասրահի վերածված այգու և Լիդո կղզու միջև: Այս կղզին հայկական է դարձել 1717 թ.-ին, երբ այստեղ հայ կաթոլիկ քահանա Մխիթար Սեբաստացին հիմնեց Մխիթարյանների միաբանություն: Դրանից մեկ դար անց Լորդ Բայրոնն այստեղ ուսումնասիրել է հայոց լեզուն և մշակույթը: Մինչև այսօր էլ, 3 դար անց, Սուրբ Ղազարի միաբանությունը պահպանում է հայ ժողովրդի ինքնատիպ մշակույթը:

Հայկական տաղավարի համակարգողը Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգ-Ջուբերյանն է, ով նման աշխատանքի և արվեստագիտության հսկայական փորձառություն ունեցող հայկական ծագմամբ շվեյցարուհի է: Նրա կենսագրության մեջ կան համագործակցության այնպիսի օրինականեր, ինչպիսիք են Էնդի Ուրոհոլի, Ջոն Քեյջի, Լորի Անդերսոնի, Ֆւկիպ Գլասսի, Մարինա Աբրամովիչի, Ռոբերտ Ուիլսոնի հետ կազմակերպած ցուցահանդեսները և բեմախաղերը:

Վենետիկի 1993 թ.-ին կայացած բիենալեի ժամանակ նա որպես համադրող համագործակցել է իտալական և ռուսական տաղավարների հետ: Այն ժամանակ Ռուսաստանը ներկայացնում էր Իլյա Կաբակովը,- գրում է «BBC»-ի ռուսական էլեկտրոնային կայքը:
    Դիտվել է 782 անգամ