Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հնագույն հոգին օգնել է մանկապիղծ հոգևորականին սեփականացնել 800 հազար դոլար

09.27.2013

Թայլանդցի հոգևորականը համոզել է բոլոր հավատացյալներին, որ իր մեջ հանգրվանել է հնագույն հոգի և ինքը կարող է հրաշքներ գործել: Դրա արդյունքում, միայն զոհաբերվող միջոցներից քարոզիչը կարողացել է կուտակել մի ամբողջ կարողություն: Ոստիկանությունը իբր թե մեծ չափավորությամբ ապրող ճգնավորի մոտից բռնագրավել է 800 հազար դոլար ընդհանուր արժողության ունեցվածք, այդ թվում «Harley Davidson» մակնիշի մոտոցիկլետ, ավտոմեքենաների մի ամբողջ հավաքածո և մի քանի առանձնատուն:

Հոգևորականին բացահայտել է համացանցը, որտեղ ի հայտ է եկել հոգևորականին բոլորովին այլ կյանքային պայմաններում պատկերող տեսագրություն: Դրանում թայլանդցի հոգևորականը պատկերված է ոչ թե խոնարհ աղոթքներ կարդալիս, այլ իր նման ևս երկու «աղքատների» հետ մասնավոր ինքնաթիռով զբոսնելիս: Նրա հարևան բազկաթոռին ընկած է «Louis Vuitton» պայուսակ:

Նշենք, որ խարդախ հոգևորականին կասկածում են նաև անչափահասներին պղծելու մեջ: Նույնիսկ մի աղջնակ նրանից երեխա է ունեցել: Բացի այդ, նրան կասկածում են նաև թմրանյութեր պահելու մեջ: Այդ մասին «vesti.ru»-ի փոխանցմամբ հաղորդել է «Ռոսսիա 24» հեռուստաալիքը:
    Դիտվել է 631 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101