Մահացած երգահանի կինն ու հարազատները վիճարկում են երգի հեղինակային իրավունքըՆացիզմի դեմ տարած հաղթանակից 70 տարի անց հայտնի է դարձել, թե ով է Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ամենամեծ ժողովրդայնություն վայելող երգերից մեկի «Օգոնյոկ»-ի հեղինակաը: «Աղջիկը դիրքերում ճանապարհում է մարտիկին» տողերն ունեցող այդ երգի հեղինակը ինքնուս երաժիշտ Միխայիլ Նիկոնենկոն է, հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newsru.co.il»-ին:
Նիկոնենկոն վախճանվել է՝ այդպես էլ չապացուցելով այդ երգի իր հեղինակ լինելը: Այժմ այդ ստեղծագործության հեղինակային իրավունքի համար միմյանց դեմ պայքարի մեջ են մտել նրա այրին և Իսրայել արտագաղթած մյուս հարազատները, որոնց այդ հարցով աջակցում է միգրացիայի հարցերով զբաղվող պետական գերատեսչությունը: Հարազատները վստահեցնում են, որ իրենց հաջողվել է հայտնաբերել հեղինակությունը հաստատող փաստեր:
Ռուսաստանցի հայտնի բանաստեղծ Միխայիլ Իսակովսկու «Օգոնյոկ» բանաստեղծությունը հրապարակվել է1942 թ.-ին: Թեև այդ ստեղծագործությունը երգի վերածելու փորձեր արել են շատ կոմպոզիտորներ, այդ թվում նաև Մատվեյ Բլենդերը, բայց քրիստոմատեկան է դարձել այն հեղինակի ստեղծած տարբերակը, որը երկար ժամանակ համարվել է անհայտ:
Այդ ստեղծագործությունը պատերազմի դաշտում հավասարաչափ սիրելի էր զինվորների համար ինչպես, օրինակ «Գետնափորում» («Զեմլյանկա»), «Երկնագույն գլխաշոր» («Սինի պլատոչեկ») և մի շարք այլ երգեր: Հետագայում դրանք, նույնպիսի հաճույքով, Ռուսաստանում ժողովուրդը երգում էր նաև խնջույքների ժամանակ և տարբեր միջոցառումներ անցկացնելիս: Նշենք, որ «Օգոնյոկ» երգը մշակել է կոմպոզիտոր Բորիս Մոկրոուսովը:
Նիկոնենկոյի թոռան վկայությամբ իր պապն Իսակովսկու խոսքերով տեքստի համար մեղեդին գրել է 1943 թ.-ին՝ Խարկովի ազատագրման համար մղվող մարտերի ժամանակ և անմիջապես ստացել է մեծ ժողովրդայնություն: Այն նոտագրել է ճակատում հյուրախաղերով հանդես եկող մի երգի ու պարի համույթի ղեկավար և ընդգրկել է այդ համույթի ծրագրում: Ու չնայած այդ համույթի ղեկավարը գրավոր հաստատել է Նիկոնենկոյի հիղինակությունը ում էլ հանձնած է եղել նոտաների բնօրինակը, այնուամենայնիվ, վերջինս այդպես էլ չի կարողացել հասնել իր ստեղծած երգի հեղինակային իրավունքի պաշտոնական ճանաչմանը:
Սակայն դրան կարողացել են հասնել նրա զինակից ընկերները:
1943 թ.-ից նրա ընտանիքում պահվող նոտաները փոխանցվել են Իսրայելի «Յադ բա-Շեմ» Մեմորիալ կենտրոնին: «Օգոնյոկ» երգը Արկադի Դուխինը թարգմանվել է եբրայերեն: Երգի այս տարբերակում, որ ունի «Նավթավառ ճրագ» («Կերասինովայա լամպա»), առաջին անգամ խմբագրականում կարմիրբանակային Միխայիլ Նիկոնենկոյի անունը հիշատակվում է որպես երաժշտության հեղինակ: