Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վախճանվել է «բլյուզի արքա» Բի Բի Քինգը

Կյանքի 90-րդ տարում Լաս-Վեգասում վախճանվել է ամերիկացի լեգենդար երգիչ, բլյուզ ժանրի գիթառահար և կոմպոզիտոր Բի Բի Քինգը: Այդ մասին «Associated Press»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Բի Բի Քինգն անցյալ ամիս հոսպիտալացվել է դիաբետի սրացման ախտորոշմամբ: Ապրիլ 8-ին նա դուրս է գրվել հիվանդանոցից: Այդ հիվանդությամբ նա տառապել է վերջին 20 տարվա ընթացքում: 2014 թ.- հոկտեմբերից Քինգը ստիպված է եղել «բժշկական պատճառներով» դադարեցնել համերգային գործունեությունը:

Բի Բի Քինգին հռչակ են բերել այնպիսի կոմպոզիցիաների սեփական մեկնաբանությունները, ինչպիսիք են «3 O՝Clock Blues», «The Thrill Is Gone», «Every Day I Have The Blues» և այլն: Նա արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում մի քանի «Grammy»-ների:

«Կան հսկայական քանակության այլ բաներ, որոնք ես չեմ կարող անել: Իմ մոտ գերազանց ստացվում է միայն մեկ բան՝ լինել Բի Բի Քինգ:»:,- մի առիթով ասել է երաժիշտը:

Երաժշտական աշխարհը և հանդիսատեսը նրան համարում է «բլյուզի արքա»:

Նա 1970-ական թվականներին հյուրախաղերով հանդես է եկել նաև այժմ պատմություն դարձած ԽՍՀՄ-ում

Բի Բի Քինգը (իսկական անունն է՝ Ռեյլի Բի Քինգ), ծնվել է 1925 թ.-ի սեպտեմբերի 16-ին, ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգի Իթթե Բենե բնակավայրում:

Ռեյլիի մայրը հանդես էր գալիս բապտիստական եկեղեցու երգչախմբում: Մանկության և պատանեկության շրջանում ապագա երաժիշտն աշխատել է բամբակի պլանտացիաներում: Երբ լրացավ նրա 13 տարին, մի քանի դոլարով նրան հաջողվեց գիթառ գնել, որով սկսեց նմանակել իր կուռքը դարձած երաժիշտներին՝ Բիգ Բիլ Բրունզիին և Լոննի Ջոնսոնին:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա ծառայել է բանակում, իսկ զորացրվելուց հետո՝ կրկին վերադարձել բամբակի պլանտացիաներ: Հանգստյան օրերին իրենց բնակավայրին մոտ գտնվող քաղաքների փողոցներում նվագել է բլյուզներ:

Մեծ համերգային գործունեության սկիզբը նա դրեց 1948 թ.-ին, երբ իր զարմիկի, հայտնի քանթրի-բլյուզ գիթառահար Բուքա Ուայթի մոտ պարապելուց և որոշ տեխնիկական հմտությունների հասնելուց հետո, առաջին անգամ հանդես եկավ ռադիոյով: Հենց այդ ժամանակներում էլ նա իրեն սկսեց ներկայացնել Բի Բի Քինգ բեմական անունով:

Առաջին խոշոր հաջողությունը նրան գտավ 1951 թին: «O՝Clock Blues» երգով նա հայտնի դարձավ ողջ Ամերիկային, իսկ 1987 թ.-ին նրա անունը գրանցվեց Ռոքնռոլի փառքի դահլիճում:

2011թ.-ին «:Rolling Stone» հանդեսի հարցումների համաձայն Բի Բի Քինգը համարվել է բոլոր ժամանակների լավագույն 100 գիթառահարներից 6-րդը: 

Տեսանյութեր

Դիտվել է 854 անգամ
123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ