«Թանգարանների գիշերվան» զուգահեռ՝ «Գիշերային կայարաններ»Մոսկվայում անցյալ օրը՝ մայիսի 16-ին կայացած «Թանգարանների գիշերվան» զուգահեռ նախատեսված է եղել նաև մեկ այլ միջոցառման նախագիծ, որը կրել է «Գիշերային կայարաններ» անունը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականին:
Զուգահեռ նախագծի իմաստը կայացել է այն բանում, որ թանգարանների գիշերվա ընթացքում, այցելուների մեծ հոսքի պատճառով, ցուցասրահներ մուտք գործելու հնարավորությունից ակամա զրկված քաղաքացիները նույնպես անմասն չմնային պատմամշակութային ճանաչողական ակցիայից: Այդպիսի այցելուների համար, օրինակ քաղաքի «Մուզեոն» պուրակում «նոնստոպ» ռեժիմով նախատեսվել է հայտնի կինոռեժիսորների արտադրած կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրություն: Այդ նույն պուրակում իրականացվելիք միջոցառումների շարքում նախատեսված է եղել նաև մուլտֆիլմերի փառատոն՝ հասցեագրված փոքրիկ հանդիսատեսներին:
Սակայն մոսկովյան բացօթյա միջոցառումները վատ եղանակային պայմանների պատճառով իրականացվել են սպասվածից շատ ավելի նվազ քանակի այցելուների մասնակցությամբ: Լրատվամիջոցը չի տեղեկացնում, թե այդ հանգամանքը ինչպես է անդրադարձել «Գիշերային կայարաններ» նախագծի իրականացման վրա, բայց նշում է, որ ըստ «Թանգարանների գիշերվա» համակարգողներից մեկի՝ Ֆեդոր Պավլով-Անդրեևիչի, բացասաբար է ազդել թանգարաներ այցելողների թվաքանակի վրա: «Մենք կգերազանցեինք անցյալ տարվա 1,3 մլն հաճախորդների ռեկորդային ցուցանիշը: Սակայն, ցավոք սրտի, «Թանգարանների գիշերը» կախված է մարդկանց տրամադրությունից, իսկ վերջիններիս տրամադրությունն էլ՝ եղանակից», - ասել էՊավլով-Անդրեևիչը :