Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հունգարացի գրող Լասլո Կրասնահորկային դարձել է Բուքերյան մրցանակակիր

Հունգարացի գրող Լասլո Կրասնահորկային դարձել է միջազգային հեղինակավոր Բուքերյան մրցանակաբաշխության հաղթող: Հաղթողի անունը հայտարարվել է նախօրեին՝ Լոնդոնի Ալբերտի և Վիկտորիայի թանգարանում: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Լասլո Կրասնահորկային հիմնականում գրում է հակաուտոպիական ստեղծագործություններ: Էկրանավորվել են ոչ միայն նրա «Սատանայական տանգո» վեպը և մի շարք նովելներ, այլև շատ սցենարներ ( «Թուրինյան ձին» և «Մարդը Լոնդոնից» (ըստ Ժորժ Սիմենոնի նույնանուն վեպի):

Այս մրցույթում նա հաղթող է ճանաչվել 10 հավակնորդների կազմից, որոնց մեջ էին նաև գրող և թարգմանիչ Սեզար Այրան՝ Արգենտինայից, Հոդա Բարաքաթը՝ Լիբանանից, գրող-պատմաբան Մարիս Կոնդը՝ Գվատելուբայից, Միա Կաուտոն՝ Մոզամբիկից, Ամիթավ Գոշը՝ Հնդկաստանից, Ֆաննի Հուին՝ ԱՄՆ-ից, Իբրահիմ ալ-Քոնին՝ Լիբիայից, լրագրող և գրող Ալաին Մաբանկուն՝ Կոնգոյից, բանաստեղծ և դրամատուրգ Մարլենա վան Նիքերքը՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունից:

Եզրափակչի մասնակիցներից որևէ մեկը նախկինում Բուքերյան մրցանակակիր չի եղել: Անգլերեն լեզվով ստեղծագործող հեղինակները մրցույթում կազմել են մասնակիցների 80 տոկոսը:

Միջազգային Բուքերյան մրցանակը հիմնադրվել է 2005 թ.-ին: Ի տարբերություն ամեն տարի Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում և Համագործակցության երկրներում անգլերեն լեզվով ստեղծագործող գրողների միջև անցկացվող մրցույթի, Միջազգային Բուքերը տրվում է արտասահմանցի գրողներին՝ երկու տարին մեկ անգամ: Մրցույթի դափնեկիր դարձողը ստանում է 60 հազար ֆունթ սթեռլինգ և ևս 15 հազար ֆունթ իր գրքի թարգմանության համար:
    Դիտվել է 291 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418>>հաջորդ