Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ հայտնի ռեժիսորի Ճապոնիան այլևս չի լինի անիմացիայի համաշխարհային կենտրոն

Ճապոնական անիմացիան գտնվում է անկման մեջ: Սակայն դա միայն ժամանակի հարց է,- հայտարարել է այսօր իր ծննդյան 55-ամյակը նշող հայտնի ռեժիսոր Հեդեակի Աննոն: Ըստ նրա, այդ ճգնաժամն արդեն հատել է իր բարձրակետը և, երբ այն լրիվ կիջնի ստորին հատված, ապա կհետևի վերելքը: «Հարցն այն է, թե այդ ժամանակ քանի մարդ կմնա , ովքեր ի վերջո, կդիմավորեն այդ վերելքը... Այսօր անիմացիա արտադրող համակարգը դիմանում է ուժերի սահմանային լարման շնորհիվ, բայց դեռ դիմանում է: Ես կարծում եմ, որ այս խարխլումը ժամանակի հարց է, որը կարող է շարունակվել 5 տարի... Բոլոր դեպքերում, այն 20 տարի չի շարունակվի և ապագայում չի կարողանա ստեղծել այնպիսի բան, ինչ ստեղծվում է հիմա: Չեն լինի մարդիկ, չեն լինի փողեր: Ճապոնիայում տիրող ողջ իրավիճակը թույլ չի տա անհոգ կերպով զբաղվել անիմացիայով...»,- ասել է Աննոն:

Սակայն, նա նշել է, որ դա բոլորովին էլ չի նշանակլում անիմացիայի անհետացում՝ որպես կինոյի տեսակ: Հնարավոր է, որ այդպիսի ֆիլմեր արտադրող կենտրոնը, պարզապես, տեղափոխվի Ասիա, որտեղ մարդկանց բարեկեցությունը բարձրանում է և որտեղ առաջ են գալիս դրանով զբաղվելու պայմաններ:

Ըստ Աննոյի «անիմացիան, որպես այդպիսին, անպայման ինչ-որ տեղ կպահպանի իր գոյությունը, սակայն ճապոնիան այլևս չի լինի անիմացիայի համաշխարհային կենտրոն:
    Դիտվել է 640 անգամ