Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ոսկե արմավենու ճյուղը» 2015թ.-ին մնաց Ֆրանսիայում

Կաննի միջազգային կինոփառատոնի գլխավոր պարգևը՝ «Ոսկե արմավենու ճյուղը», շնորհվել է ֆրանսիացի ռեժիսոր Ժակ Օդիյարի «Դիպան» ֆիլմին, որը պատմում է Փարիզի արվարձաններում հայտնված Շրի-Լանկայի «Թամիլյան վագրեր» անունը կրող ապստամբական շարժման մասնակիցներից մեկի կյանքի ու դժբախտ ճակատագրի մասին: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Փառատոնի Մեծ մրցանակը բաժին է հասել հունգարացի կինոռեժիսոր Նեմեշի «Սաուլի որդին» կինոնկարին, որը անդրադարձել է Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի մի բանտարկյալի մասին, ով իր որդուն գտնում է սպանված երեխաների մեջ: Մրցույթի ժյուրիի պարգևը տրվեց հույն ռեժիսոր Յորգոս Լանտիմոսին, ում նկարահանած «Օմար» ֆիլմը միայնակ այն մարդկանց մասին է, ովքեր, եթե չկարողանան գտնել իրենց երկրորդ կեսին, դատապարտված են վերածվել անասունների: Կնոջ լավագույն դերակատարման համար մրցանակը միմյանց միջև կիսեցին լեսբիական սիրո մասին «Քերոլ» ֆիլմում նկարահանված ամերիկուհի Ռունի Մարան և ֆրանսուհի Էմմանյուել Բերկոն, ով նկարահանվել է «Իմ արքա» կինոնկարում: Նշենք, որ լավագույն տղամարդու դերակատարը նույնպես ճանաչվել է Ֆրանսիացի դերասան: Ըստ ժյուրի, դա Վենսան Լինդոն է, ով հանդես է գալիս ռեժիսոր Ստեֆան Բրիզի «Շուկայի օրենք» ֆիլմում:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթողը թայվանցի ռեժիսոր Հոու Սյաոսյանը դարձավ: Նրա «Մարդասպանը» կինոնկարը պատմում է մի չինացի վարձու մարդասպան կնոջ մասին, ով սիրահարվում է այն տղամարդուն, ում սպանելու պատվեր է ստացել: Լավագույն կինոբեմադրության մրցանակին արժանացավ Միշել Ֆրանկի «Քրոնիկոններ» կինոժապավենը, որտեղ պատմվում է մի գթության քրոջ բարոյական տանջանքների մասին, ով հիվանդներին ուղեկցում է մինչև նրանց կյանքի ավարտը:

Կանի 68-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում ընդգրկված էին 19 ֆիլմեր: Բացի մրցանակակիր ֆիլմերից, այդ ստուգատեսում հաղթելու հավակնություններ ունեին եզրափակիչ դուրս եկած՝ «Մարգարեթ և Ժյուլեն (ռեժ.՝ Վալերի Դոնզել), «Հեքիաթների հեքիաթ» (ռեժ.՝Մաթթեո Գարրոնե), «Սարերը կտեղաշարժվեն» ( ռեժ.՝ Ցզյա Չժանկե), «Ումիմաթի օրագիրը» (ռեժ.՝ Հիրոքազու Քորեդի), «Մաքբեթ» (ռեժ.՝ Ջասթին Քուրզել), «Իմ մայրը» (ռեժ.՝ Նանի Մորետտի), «Երիտասարդություն» (Պաոլո Սորրենտինո), «Ավելի բարձրաձայն, քան ռումբերը» (ռեժ.՝ Յոաչիմ Թրիեր), «Ծառերի ծով» (ռեժ.՝ Գուս Վան Սենթ), «Վարձու կինը» (ռեժ.՝ Դենի Վիլնև) և «Սիրո հովիտ» (ռեժ.՝ Գիյոմ Նկլու) կինոժապավենները:

2015թ.-ին կայացած Կաննի 68-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրին, որ գլխավորում էին ամերիկացի ռեժիսորներ և սցենարիստներ, եղբայրներ Իթան և Ջոել Քոենները, ընդգրկված էին. ֆրանսիացի և անգլիացի դերասանուհիններ Սոֆի Մարսոն և Սիեննա Միլլերը, կանադացի և մեքսիկացի ռեժիսորներ Քսավյե Դոլանը և Գիլերմո դել Տորոն, ամերիկացի դերասան Ջեյք Ջիլենհոլը:
    Դիտվել է 778 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ