Հերթի են կանգնել և համբերատար սպասել տուն թանգարանի մոտՇաբաթվա ընթացքում միայն մեկ օր (կիրակի օրը) աշխատող Իոսիֆ Բրոդսկու տուն թանգարան է այցելել ավելի քան 1.5 հազար մարդ: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Տեղեկատվությունը նշում է, որ կյանքի հիմնական մասը հայրենիքի սահմաններից հեռու՝ արտաքսման մեջ, ապրած Նոբելյան մրցանակակիր բանաստեղծի պետերբուրգյան այն «մեկ ու կես սենյականոց բնակարանը», որտեղ գործել է նրան նվիրված ցուցադրանքը, միաժամանակ կարող է ընդունել, առավելագույնը, 10 մարդ:
Չնայած այդպիսի ցածր թողունակությանը, Բրոդսկու երկրպագուները հերթի են կանգնել տուն թանգարանի մոտ և համբերատար սպասել մինչև սիրելի բանաստեղծի հիշատակի ու նրանից մնացած իրերի հետ հաղորդակցվելու իրենց հերթը կհասնի:
Երկրպագության նման մղումը պատահական չի, քանի որ Ռուսաստանում բանաստեղծական խոսքի ու ոգու կրողներն այս օրերին նշում են Իոսիֆ Բրոդսկու 75-ամյակը:
Ռուսաստանցի մեկ այլ նշանավոր բանաստեղծի՝ Աննա Ախմատովայի թանգարանի մամլո ծառայությունից, որը զբաղվել է նաև Բրոդսկու թանգարանի այցելուների սպասարկմամբ, հայտնել են, որ անցած կիրակի իրենք ստիպված են եղել աշխատել մինչև կեսգիշեր: «Էքսկուրսիան շարունակվել է մինչև մոտ 11:30»,- նշել են մամլո ծառայությունում:
Բրոդսկու թանգարանը գտնվում է Սանկտ Պետերբուրգի Լիտեյնայա պողոտայի Մուրուզիի Տան կոմունալ բնակարանում, որտեղ իր ծնողների հետ բանաստեղծն ապրել է 1955-1972 թթ.-երին: Հոբելյանին նվիրված ցուցադրանքն ընդգրկում է Նոբելյան մրցանակակրի կյանքի հիմնական փուլերը՝ սկսած բանաստեղծական առաջին փորձերից մինչև համաշխարհային հռչակ ձեռք բերելը: Այնտեղ կան լուսանկարներ, որոնք արվել են բանաստեղծի հոր կամ ծանոթների կողմից, Բրոդսկու դիմաքանդակները և կոմունալ բնակարանի ինտերիերի պահպանված առանձին դեկորներ...
Այս բնակարանի ներկա կարգավիճակ որոշումը դեռ ընթացքի մեջ է: Սակայն, այն հիմա նորոգվում է և մեկօրյա թանգարանային գործունեությունից հետո դռները կրկին փակվել են:
Բրոդսկու պետերբուրգյան բնակարանը տուն-թանգարանի վերածելու աշխատանքներն ընթանում են արդեն, ավելի քան, 16 տարի:
Տեղեկատվությունը նշում է, որ կյանքի հիմնական մասը հայրենիքի սահմաններից հեռու՝ արտաքսման մեջ, ապրած Նոբելյան մրցանակակիր բանաստեղծի պետերբուրգյան այն «մեկ ու կես սենյականոց բնակարանը», որտեղ գործել է նրան նվիրված ցուցադրանքը, միաժամանակ կարող է ընդունել, առավելագույնը, 10 մարդ:
Չնայած այդպիսի ցածր թողունակությանը, Բրոդսկու երկրպագուները հերթի են կանգնել տուն թանգարանի մոտ և համբերատար սպասել մինչև սիրելի բանաստեղծի հիշատակի ու նրանից մնացած իրերի հետ հաղորդակցվելու իրենց հերթը կհասնի:
Երկրպագության նման մղումը պատահական չի, քանի որ Ռուսաստանում բանաստեղծական խոսքի ու ոգու կրողներն այս օրերին նշում են Իոսիֆ Բրոդսկու 75-ամյակը:
Ռուսաստանցի մեկ այլ նշանավոր բանաստեղծի՝ Աննա Ախմատովայի թանգարանի մամլո ծառայությունից, որը զբաղվել է նաև Բրոդսկու թանգարանի այցելուների սպասարկմամբ, հայտնել են, որ անցած կիրակի իրենք ստիպված են եղել աշխատել մինչև կեսգիշեր: «Էքսկուրսիան շարունակվել է մինչև մոտ 11:30»,- նշել են մամլո ծառայությունում:
Բրոդսկու թանգարանը գտնվում է Սանկտ Պետերբուրգի Լիտեյնայա պողոտայի Մուրուզիի Տան կոմունալ բնակարանում, որտեղ իր ծնողների հետ բանաստեղծն ապրել է 1955-1972 թթ.-երին: Հոբելյանին նվիրված ցուցադրանքն ընդգրկում է Նոբելյան մրցանակակրի կյանքի հիմնական փուլերը՝ սկսած բանաստեղծական առաջին փորձերից մինչև համաշխարհային հռչակ ձեռք բերելը: Այնտեղ կան լուսանկարներ, որոնք արվել են բանաստեղծի հոր կամ ծանոթների կողմից, Բրոդսկու դիմաքանդակները և կոմունալ բնակարանի ինտերիերի պահպանված առանձին դեկորներ... Այս բնակարանի ներկա կարգավիճակ որոշումը դեռ ընթացքի մեջ է: Սակայն, այն հիմա նորոգվում է և մեկօրյա թանգարանային գործունեությունից հետո դռները կրկին փակվել են:
Բրոդսկու պետերբուրգյան բնակարանը տուն-թանգարանի վերածելու աշխատանքներն ընթանում են արդեն, ավելի քան, 16 տարի: