Մեկ հիմնադրամի նախագահը մրցանակ է հանձնել մեկ այլ հիմնադրամի նախագահիՆշանավոր ջութակահար և դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովը Մոսկվայի Ազգությունների թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ ժողովրդական արտիստ Եվգենի Միրոնովին է հանձնել «Գթասրտություն» մրցանակ, որի հանձնման արարողությունը կայացել է Մոսկվայում, «ՏԱՍՍ» տեղեկատվական գործակալության շենքում, Վ. Սպիվակովի բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպվող «Մոսկվան դիմավորում է բարեկամներին» 12-րդ միջազգային փառատոնի նախօրեին: Այդ տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
«Եվգենի Միրոնովի հետ մեզ կապում է ոչ միայն անձնական բարեկամությունը, այլև մեր հիմնադրամների համատեղ գործունեության դաշտը: Մենք մասնակցում ենք նրա «Արտիստ» հիմնադրամի շատ ակցիաների, որոնք ուղղված են մեծահասակ արտիստներին օգնություն ցուցաբերելուն»,- ասել է Սպիվակովը:
«Մանկության ժամանակ մեզ սովորեցրել են բարություն անել այնպես, որ այդ մասին իմանան հնարավորինս քիչ մարդիկ: Տարիների հետ ես հասկացա, որ դա այնքան էլ ճիշտ չի: Հիմնախնդիրներն ավելի շատ են, որպեսզի դրանք կարողանաս հաղթահարել միայնակ: Մեր օրերում Ռուսաստանում մեծ անունները զբաղվում են բարեգործությամբ»,- նշել է Միրոնովը:
Նրա խոսքեով, այս իրադարձությունը իրեն շատ է հուզել: Երկու հիմնադրամները շատ համատեղ համերգներ են ունեցել և այդ համագործակցությունը շարունակվում է: «Կարևորն այն է, որ մարդիկ հավատում են մեզ: Սպիվակովի հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ունկնդիրները ակնկալում են հրաշք, և այն տեղի է ունենում»,- ասել է Միրոնովը:
«Գթասրտություն» մրցանակը բրոնզից ու մարմարից պատրաստված քանդակ է, որի հեղինակն ամերիկացի քանդակագործ Մայքլ Ֆրիդն է: Այն երկիր մոլորակի ֆոնի վրա պատկերում է ջութակի աղեղ: