Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հեռացող ոտքերի լռին շրշյուն, որտեղ, կարծես, անթեղված է ինչ-որ մի գլխավոր բան

Մոսկվայում ընթացող Չեխովի անվան 12-րդ միջազգային թատերական փառատոնում Բելոռուսական դրամատուրգիայի հանրապետական թատրոնը ցուցադրել է «Հեռացող քայլերի լռին շրշյունը» ներկայացումը: Այս բեմադրության ժանրը ռեժիսորը՝ Շամիլ Դիյկանբաևը ներկայացնում է, որպես «երկու գործողությամբ երազ»: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Հանդիսատեսները կարծես հայտնվում են մեկ այլ տիեզերքում և ճանապարհորդում են այնտեղ հերոսների հետ մեկտեղ: Տրամադրությամբ այն ժամանակակից դրամա է, որը շատ է հիշեցնում չեխովյան պիեսները. Այստեղ այն նույն անելանության զգացումն ու իրենց անձը կորցրած մարդկանց նկատմամբ խղճահարությունն է:

Երիտասարդ ղրղզ ռեժիսորը Դմիտրի Բոգոսլովսկու պիեսը ներկայացնում է որպես անձնական մանիֆեստ, որը արմատները կորցնելու, անձնական հարաբերություններում փակուղում հայտնվելու, հարազատ մարդկանցից օտարվելու և վաղվա օրը հաղթահարելու անհնարինության մասին է:

Այս ներկայացման մասին խոսելիս քննադատները զուգահեռներ են անցկացնում չեխովյան «Բալենու այգու» հետ, իսկ հանդիսատեսները հերոսների մեջ տեսնում են իրենց:

Նշելով, որ պիեսը գրված է անսովոր լեզվով, այս նախագծի համակարգող Ալեքսանդր Մարչենկոն միաժամանակ նշում է, որ «սա այնքան էլ կենցաղային պիես չի: Այնտեղ կա ինչ-որ միստիկականություն և մի փոքր բարձրացված է իրականությունից»:

«Յուրաքանչյուր օրը պետք է ապրել այնպես, որ կարծես այն վերջին օրն է»: Այս է գլխավոր հերոսի և ստեղծված իրականությունից նրան փոխանցվող փիլիսոփայությունը, քանի որ «վաղը չկա»:

Այդ վաղվա մեջ պիեսի հերոսները կատարում են արարքներ, որոնք կարծես, արտագրված լինեն այսօրվա կյանքից: Հայրական հին տան վաճառքը, ունեցվածքի բաժանումը, համաձայնության հասնելու անհնարինությունը մերձավոր մարդկանց հեռացնում է միմյանցից:

«Դա մրցավազք է թափանցիկ բարեկեցության, հաջողության հետևից: Իրականում ավելի կարևորը քան արյունակցական կապերն են, պարզապես չկա»,- նշում է բելոռուս դերասանուհի Լյուդմիլա Սիդորկինան:

Անբացատրելի կապ արդեն հեռացածի հետ և խզում սիրելիների հետ հարաբերություններում: Ժամանակին խաբելու անհնարինություն: Եվ... ականջներին հասնող հեռացող ոտքերի լռին շրշյուն, որտեղ կարծես յուրաքանչյուր մարդու համար անթեղված է ինչ-որ մի գլխավոր բան:
    Դիտվել է 898 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ