Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ծննդյան տարեդարձի փուչիկները փչելու հարցում, անգամ, կունենա դժվարություններ

Թեև աֆրիկյան պետությունների ընդհանուր անմխիթար ֆոնի վրա Զիմբաբվեն հայտնվել է ծնկի իջած տնտեսական կացութավիճակում, այնուամենայնիվ, մարդիկ իրենց մեջ դեռ պահպանում են կյանքի մի այնպիսի շքեղության դրսևորում, ինչպիսին ծիծաղն է: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «theguardian.com»-ին:

Պարբերականը մեջբերում է դրամատուրգիայի ոլորտում հաղթող-մրցանակակիր և բանաստեղծ Չիրիկուրե –Չիրիկուրեի խոսքերը, ով մասնավորապես ասել է. «Մենք ծիծաղում ենք մեր վրա: Մենք ծիծաղում ենք թաղումների ժամանակ: Մենք ծիծաղում ենք ինքներս մեր համար, երբ գործերն այնքան էլ լավ չեն ընթանում, այնինչ, մենք պետք է տնքայինք և տնքայինք»:

Սակայն,երկրի այս դժվար իրավիճակում երիտասարդ կատակերգուների նոր սերունդը ասես փորձում է լույս վառել ավելի ու ավելի վատթարացող իրավիճակում: Այդ անհավանական թվացող մոտեցումն իրականացնում են «Սիմուկա-Քոմեդի» թատերախմբի անդամները, որը ձևավորվել է Զիմբաբվեում առավել շատ իր բեմական անունով հայտնի Դոք Վիքելայի կամ պարզապես Դոկտորի (Իսկական անունը՝ Վիկտոր Մփոֆու), Միքայել Քուդաքվաշիի, Սամ Մոնրոյի և Քոմիք Քինգի (թարգմանաբար՝ Կատակերգակ թագավորի) նախաձեռնությամբ:

Երիտասարդ կատակերգուների մշտական թիրախի տակ են շատ մարդիկ և հատկապես պետական պաշտոնյաները՝ սկսած երկրի նախագահ Ռոբերտ Մուգաբեից ու նրա կնոջից՝ Գրեյսից, վերջացրած կաշառակերության որոգայթներում հմայված ոստիկանությունը, նախկին սպիտակ ֆերմերները և տեղական զանազան հեղինակությունները:

Զիմբաբվեում, այդպիսի կատակերգական հարթակներից բացի, քաղաքացիների համար զվաճանքն ու հումորը փոխանցելու միջոցների են վերածվել նաև «Facebook»-ը, «WhatsApp»-ը և փողոցային թատրոնները:

Անշուշտ, սոցիալական ակտիվության այսպիսի դրսևորումները միշտ չի, որ ավարտվում են ծիծաղով: «Մեր մոտ պատահել են դեպքեր, երբ մարդկանց կանչել են պատասխանատվության՝ իրենց մտքերն ազատ բարձրաձայնելու համար...»,- ասել է Զիմբաբվեի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի իրավաբան Քումբիրայի Մաֆունդան և նշել մի քանի այդպիսի դեպքեր՝ օրինակ, բերման է ենթարկվել մի կին, ով երկրի նախագահի, իբր թե մերկ նկարը, տեղադրել է «WhatsApp»-ում: Կամ մեկ ուրիշը ձերբակալվել է մի կատակախոսության համար , որտեղ նշվում է, որ Մուգաբեն արդեն այնքան ծեր է, որ իր ծննդյան տարեդարձի փուչիկները փչելու հարցում, անգամ, կունենա դժվարություններ:

«Գոյություն ունեցող ցավն այնքան շատ է, որ մարդիկ իրենց մխիթարությունը փորձում են գտնել միմյանց նայելով և ծիծաղելով»,- նշել է թատրոնի պրոդյուսեր և դերասան Օբրիեն Մուդիվենյաման: Իսկ օրերս էլ նորությունների բյուլետեններ թողարկող «Զիմբեզի նյուզը» համացանցային «YouTube» հոսթինգում և բեմերում ցուցադրության է ներկայացնում խաղարկային այնպիսի կերպարների, ինչպիսիք են ապագայի ծրագրերի և հանքերի նախարարները, ովքեր տնօրինում են հանքերին, «քանի որ դրանք իրենցն են »:

Տեսանյութեր

Դիտվել է 265 անգամ
123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418>>հաջորդ