Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վիգեն Թադևոսյանի «նոնկոմֆորմիստական» սկզբունքայնությունը

Այսօր, Մայիսի 29-ին Երևանի «Club Galery» սրճարանում կայացավ անցյալ դարի 70-ականների երկրորդ կեսից մինչև 21-րդ դարի առաջին տասնամյակը արվեստի ու գրականության ոլորտում ակտիվ նորարական մտահղացումներով և իրականացված ծրագրերով հայտնի հեղինակ, արվեստագետ, թարգմանիչ և ցուցադրանքների կազմակերպիչ Վիգեն Թադևոսյանին նվիրված «Թարգմանության արվեստագետը» խորագրով ցուցահանդես:

Ցուցադրանքում հնարավորինս ներկայացված էին ստեղծագործական յուրահատուկ սկզբունքներ և թեմայի նկատմամբ արմատական նորարական մոտեցումներ ունեցող արվեստագետի բնօրինակ հոդվածների առանձին էջերի լուսանկարներ, ձևավորած գրքերի օրինակներ և, անշուշտ, 70-ական թվականներին հայտնի երիտասարդական «Գարուն» ամսագրի՝ մեր օրերում արդեն մատենագրական արժեքների վերածվող օրինակներ: Այդ ժամանակ Վիգեն Թադևոսյանը իր նորարական մոտեցումներով միակը համարվող երիտասարդական ամսագրի գեղարվեստական խմբագիրն էր:

Ընդհանրապես ցուցադրանքում ներկայացված նմուշները տալիս էին ընդհանուր պատկերացում տասնամյակներ առաջ շրջապատող աշխարհը նորովի դիտարկելու և մեկնաբանելու այն հոսանքի մասին, որ իր գործունեությամբ փորձել է ներկայացնել Վիգեն Թադևոսյանը:

Այդ առումով հատկանշական է, օրինակ այն հանգամանքը, որ, երբ հուսեռլյան ֆենոմենոլոգիական փիլիսոփայական ուղղությունը Խորհրդային կայսրությունում համարվում էր սուբյեկտիվ բուրժուական փիլիսոփայություն, պարզվում է, Վիգեն Թադևոսյանն, արդեն, զգայարանների միջոցով շրջապատող նյութական աշխարհի բացատրելիության հողի վրա ամուր կանգնած, իրականացրել է այդպիսի ուղղության աշխատությունները հավուր պատշաճի, թեմային համարժեք ձևավորմամբ հանրությանը ներկայացնելու ոչ այնքան դյուրին աշխատանքներ:

Այդ առումով հատկանշական է ցուցադրանքում տեղ գտած Կարեն Սվասյանի հեղինակած «Ֆենոմենոլոգիական ճանաչում» վերնագրով գրքի ձևավորումը, որը, ինչպես նշված է ցուցադրանքը ներկայացնող բուկլետում, լուծված է այնպես, որ «գրքի և ընթեցողի միջև մտավոր-հոգևոր կապը սկսվում է կազմի ռելիեֆային ձևավորման շնորհիվ հաստատվող ֆիզիկական—շոշափողական կապով»:

Ընդհանրապես, ցուցահանդեսը «Club Galery» սրճարանում միմյանց հանդիպելու լավ հնարավորություն էր թարգմանչության և արվեստի տարբեր ժանրերով ստեղծագործողների համար: Այստեղ հնչող զրույցների թեմաները բազմազան էին և ամենատարբեր մակարդակների: Սակայն գլխավորն այն էր, որ բոլորը ցուցահանդեսային յուրահատուկ մթնոլորտում ունեին միմյանց հետ շփվելու գլխավոր մոտիվը՝ երևույթների և իրերի մեջ հավերժական շարժմանը համընթաց գնալու, եթե անհրաժեշտ է նաև՝ առաջ անցնելու Վիգեն Թադևոսյանի «նոնկոմֆորմիստական» սկզբունքայնությունը:

Ավելացնենք, որ այս նախագիծն իրականացվել է «Հարավային Կովկասում արվեստի և մշակույթի տարածաշրջանային ծրագրի» օժանդակությամբ և «Հարավային Կովկասում համագործակցության շվեյցարական ծրագրի գրասենյակի» (SCO)-ի ֆինանսավորմամբ:
    Դիտվել է 277 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418>>հաջորդ