Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լոնդոնի աճուրդի տանը գտնվող Հ. Այվազովսկու կտավը գողացված է

Ռուսաստանի ՆԳՆ-ն քայլեր է ձեռնարկում Մեծ Բրիտանիայի «Sotheby՝s» աճուրդի տնից Հովհաննես Այվազովսկու 1997 թ.-ին Մոսկվայում մի մասնավոր հավաքածոյից գողացված «Երեկոն Կահիրեում» նկարը դուրս բերելու համար: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

«Հարցումը Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմիններին ուղարկել է «Ինտերպոլի» ռուսական բյուրոն»,- նախօրեին հայտարարել է ՌԴ ՆԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ելենա Ալեքսեևան: «Երեկոն Կահիրեում» յուղաներկ աշխատանքը Այվազովսկին վրձնել է 1870 թ.-ին, Սուեզի ջրանցքի բացման արարողության ժամանակ, որին նկարիչը անձամբ է ներկա եղել: Այդ կտավը վերջին անգամ ցուցադրվել է հանրությանը 1950 թ.-ին՝ Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում: Այն գնահատվում է մոտ 2,4 -3,1 մլն դոլար:

Նշենք, որ նկարը Լոնդոնում նախատեսվում է աճուրդի հանել հունիսի 2-ին:

Ըստ «Sotheby՝s» աճուրդի տան ներկայացուցչի, «Երեկոն Կահիրեում» նկարը աճուրդով վաճառելու որոշումը կայացվել է «այն բանի հիման վրա, որ նկարչի տվյալ նկարը այդ անունով հիշատակված չի Ռուսաստանի մշակույթի նախարարության գողացված մշակութային օբյեկտների բազայում, նաև չի նշված «Կորած մշակութային ստեղծագործությունների ռեեստրում»»: Բացի այդ աճուրդի տունը հեռախոսազրույց է ունեցել Մոսկվայի ոստիկանության հետ, որտեղից տեղեկացրել են, որ իրենք նկարը գողանալու մասին հաստատող փաստեր չունեն:
    Դիտվել է 443 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418>>հաջորդ