Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասանուհին պլաստիկ վիրահատությունը համեմատել է վանդալության հետ

Վերջերս «Harper's Bazaar» հանդեսին տված հարցազրույցում վամպիրի ու սովորական աղջկա սիրո մասին պատմող «Մթնշաղ» ֆիլմի գլխավոր դերակատաուհի՝ Քրիսթեն Սթյուարթը դատապարտել է իր բոլոր այն գործընկերներին, ովքեր իրենց դեմքի վրա վիրահատական միջամտություններ են կատարել: Այդ մասին «twilight-saga.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է ««taglur.am»-ը»:

«Ես երբեք չեմ պառկի դանակի տակ, - հայտարարել է դերասանուհին: - Ինձ սարսափեցնում է, անգամ, այդ մասին մտածելը: Ինձ թվում է, որ կանայք, ովքեր պլաստիկ վիրահատվում են, թռցրել են խելքերը: Դա վանդալություն է ինքն իր նկատմամբ»:

Արդեն շատերն են զարմանքով արձանագրում, որ վերջին ժամանակներում Հոլլիվուդի դերասանուհիների շրջանում նկատվում է սեփական դեմքը փոխելու յուրահատուկ մի միտում: Օրինակ, ոչ այնքան շատ ժամանակ առաջ այնպիսի մեծության աստղեր, ինչպիսիք են Ռենե Զելվեգերը և Ումա Թուրմանը, ենթարկվել էին դեմքի պլաստիկ վիրահատության և անմիջապես հայտնվել համացանցի օգտատերերի զանգվածային քննադատության կիզակետում:
    Դիտվել է 412 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177