Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Յակուտիայում բացվել է հայկական մշակութային կենտրոն

Այսօր՝ հունիսի 2-ին Յակուտսկում բացվել է Հայկական մշակութային կենտրոն: Այդ մասին Ռուսաստանի հայերի «Երկրամաս» պարբերականի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար Հայաստանից մեկնել է պաշտոնական պատվիրակություն՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:

«Մշակութային կենտրոնի գլխավոր խնդիրներից մեկը պետք է լինի կրթությունը: Այստեղ կսովորեցնեն հայերեն, ռուսերեն և յակուտերեն լեզուներ»,- ասել է տեղի հայ համայնքի նախագահ Անդրանիկ Նավոյանը:

Հայկական մշակութային կենտրոնում կաշխատի 12 մարդ:

Բացման արարողության ժամանակ կայացել է հայկական, ռուսական և յակուտական մշակույթները ներկայացնող մեծ համերգ :
    Դիտվել է 380 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233