Ռոք-խումբը համերգով հանդես կգա Քրիստոս-Փրկիչ տաճարումՀունգարական լեգենդար «Օմեգա» ռոք-խումբը հինգշաբթի՝ հունիսի 4-ին, համերգով հանդես է եկել Մոսկվայի Քրիստոս Փրկիչ տաճարի եկեղեցական ժողովների դահլիճում: Երաժիշտները Ռուսաստանի մայրաքաղաքում ներկայացրել են «Օմեգա: Օրատորիում» ծրագիրը, որը պատրաստել են հատուկ տաճարներում կատարելու համար: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Այս համերգը իրականացնելու համար ծրագրում ընդգրկվել են «Օմեգա» խմբի լավագույն հիթերը:
«Խորհրդային Միությունում մեզ չթույլատրեցին ելույթ ունենալ: Ամեն անգամ նախատեսված համերգը չեղյալ էին հայտարարում: Ուրախալի է, որ հիմա ոչ մի խնդիր չի առաջանում»,- ասել էխմբի առաջատար վոկալիստ Յանոշ Կոբորը: Նա հիացած է տաճարում ելույթ ունենալու հնարավորության համար և նշել է, որ ներկայացվելիք ծրագիրը իրենք կատարել են աշխարհի շատ երկրների հավատի տաճարներում:
Մոսկվայում «Օմեգան» հանդես է եկել երգչախմբի ու նվագախմբի ուղեկցությամբ: Նրանք կատարել են ոչ միայն իրենց հայտնի բալլադներն ու լիրիկական երգերը, այլև փիլիսոփայական որոնումներն արտահայտող մեղեդիներ:
«Օմեգան» հիմնադրվել է 1962 թ.-ին և կարճ ժամանակամիջոցում ձեռք է բերել միջազգային ճանաչում: Խմբի 1969 թ-ին ստեղծած «Մարգարտահյուս մազերով աղջիկը» երգը ճանաչվել է ամենագեղեցիկ ռոք-բալադներից մեկը: