Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հոլլիվուդյան հայտնի ստուդիան ֆիլմ է նկարահանում Քրիշտիանու Ռոնալդուի մասին

Ամերիկյան հայտնի « Universal Pictures» կինոընկերությունը 2015 թ.-ի հոկտեմբերին վարձույթի շուկա կհանի Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային թիմի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի մասին իր ֆիլմը: Այդ մասին իսպանական «Marca» պարբերականի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:


Ժամանակակից ֆուտբոլում Ռոնալդուն առավել մեծ հաջողությունների հասած սպորտսմեններից է: Նա անգլիական «Մանչեստեր Յունայթեդ» թիմի կազմում 3 անգամ դարձել է Անգլիայի առաջնության հաղթող, և մեկ անգամ էլ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Իսկ Մադրիդի «Ռեալ» թիմի կազմում, որտեղ մինչ օրս հանդես է գալիս, պորտուգալացին մեկ անգամ արդեն դարձել է չեմպիոն և մեկ անգամ էլ չեմպիոնների լիգայի հաղթող:


Քրռշտիանու Ռոնալդուն երկու անգամ արժանացել է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի «Ոսկե գնդակ» մրցանակի, որը շնորհվում տվյալ տարվա լավագույն ֆուտբոլիստին: Նա մեկ անգամ էլ «Ոսկե գնդակի» է արժանացել «France Football» պարբերականի վարկածով:


Այսօր Ռոնալդուն 30 տարեկան է և գլխավորում է պորտուգալական հավաքականի ռմբարկուների ցուցակը: Նա իր երկրի գլխավոր թիմի կազմում 119 հանդիպումների ընթացքում խփել է 52 գնդակ:
    Դիտվել է 500 անգամ