Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

ԱՄՆ-ում փակվել է առաջին սեռական արհեստակցական միությունը

09.30.2013

Մի քանի օր առաջ Սան-Ֆրանցիսկոյում փակվեց լեգենդար «Lusty Lady» սթրիպտիզ ակումբը, որի պատմությունը սկսվել է դեռևս 1970-ական թվականներին:

Հաստատությունը հայտնի էր դարձել ոչ այնքան իր շոուներով, որքան իր գոյության առանձնահատկություններով: Բանն այն է, որ, որ 1997թ.-ին ակումբի աշխատակցուհիները միավորվեցին արհմիութենական կազմակերպության մեջ և իրենց աշատանքի վայրը վերածեցին կոոպերատիվի:

«Lusty Lady»-ն կարողացավ դառնալ ԱՄՆ-ում առաջին հաջող գործող սեռական-արհմիությունը: Սակայն աղջիկների էնտուզիազմը նրանց չփրկեց ֆինանսական դժվարություններից և 2013թ.- ամռանը հայտնի դարձավ, որ ակումբն ապրում է իր վերջին օրերը:

Սեպտեմբերի սկզբին «Lusty Lady»-ն հեղեղեցին այցելուները: Բոլորը ցանկանում էին ինչ-որ կերպ առնչվել լեգենդին և հարգանքի տուրք մատուցելով` հրաժեշտ տալ նրան:

Սթրիպ-ակումբի աշխատակցուհիները քաղաքում կազմակերպել էին մի ամբողջ «հուղարկավորության արարողություն», որպեսզի բոլոր ցանկացողները կարողանային «Lusty Lady»-ին վերջին հրաժեշտը տալ:
    Դիտվել է 610 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899