Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասանները նկարահանվել են սառնարանի խցիկում, 0-ից ցածր ջերմաստիճանում

Ամերիկացի հայտնի ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի «Զզվելի Ութնյակը» նոր ֆիլմը վարձույթի շուկա կհանվի 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ին: Այդ մասին «Weinstein Company» ընկերության տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

«Տարանտինոյի պնդումով վեսթերնը կթողարկվի երկու տարբերակով. Դասական 70 մմ ժապավենով և ժամանակակից թվային ձևաչափով»,- մեջբերում է «KPCC» ռադիոկայանին լրատվամիջոցը: Դեկտեմբերի 25-ին ֆիլմի ժապավենային փաթույթով 50 օրինակներ կբաժանվեն ամերիկյան 50 կինոթատրոնների, որոնցից շատերին ինքը՝ Տարանտինոն, անձամբ կտրամադրի կինոպրոեկտորներ, որոնցից ամերիկյան կինովարձույթը հրաժարվել է դեռ 20 տարի առաջ:

Երկու շաբաթ հետո, 2016 թ.-ի հունվարի 8-ին կկայանա «Զզվելի ութնյակի» թվային ձևաչափի թողարկումը, որն էլ դուրս կբերվի համաշխարհային վարձույթի շուկա:

Քվենտին Տարանտինոն պնդում է, որ ժապավենը պատկերի որակով ունի առավելություններ թվային կրկնօրինակի նկատմամբ: Այն ավելի լայն կադրի է տիրապետում և, միաժաման, պատկերի առավել մեծ խորությամբ է օժտված:

Դեկտեմբերին ամերիկյան շուկայում կայանալիք ժապավենային կինովարձույթն այս ձևաչափով վերջին 20 տարվա ընթացքում ամենաընդարձակն է:

Տարանտինոյի նախաձեռնությամբ մի խումբ դերասաններ, ռեժիսորներ և Հոլլիվուդի ստուդիաներ կնքել են հատուկ համաձայնագիր կինոժապավեն արտադրող «Kodak» ընկերության հետ, որի հետ պետք է շարունակեն 70 միլիմետրանոց ժապավենների արտադրությունը՝ անտեսելով դրա ծայրահեղ թանկ լինելու հանգամանքը:

Նման ցանկությունը իրագործելու համար միջոցների զգալի մասը կստացվի 2007 թ.-ին Տարանտինոյի կողմից ձեռք բերված «New Beverly Hills» հայտնի կինոթատրոնից: 8 տարի առաջ ռեժիսորը հայտարարել էր, որ 20-ական թվականներին կառուցված կինոթատրոնի խնդիրներից մեկը լինելու է միայն կինոժապավեններով պահպանված հազվադեպ կինոնկարների ցուցադրությունը: Նա կատարել է իր խոստումը և հիմա «New Beverly Hills» կինոթատրոնը ԱՄՆ-ում միակ կենտրոնն է, որտեղ կիրառվում են ժապավենային կինոպրոեկտորներ: Այդ մասին տեղեկացնում է «Variety» հանդեսը:

Տարանտինոյի նոր ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում՝ քաղաքացիական պատերազմից հետո: Փոթորիկի պատճառով ութ մարդասպան-ավազակներ հանդիպում են մի մեկուսի պանդոկում, որտեղ էլ ծավալվում են հիմնական գործողությունները:

Ֆիլմում ներկայացվող պանդոկը թաղված է ձյան մեջ և որպեսզի այդ ամենը ունենա իրականին հնարավորինս մոտ տեսք, Տարանտինոն ստիպել է դերասաններին խաղալ սառնարանային խցի մեջ՝ 0-ից ցածր ջերմաստիճանում:
    Դիտվել է 331 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431>>հաջորդ