Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Կարմիր կարկուտ» ինստալացիան որպես Հայոց Մեծ եղեռնի փոխաբերություն

2015 թ.-ի մայիսի 17-28-ին Չեխիայի մայրաքաղաքում կմեկնարկի «Պրահայի քվադրինալե» թատերանկարչության և բեմանկարչության միջազգային փառատոնը, որին Հայաստանը կներկայանա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Կարմիր կարկուտ» խորագիրն ունեցող բեմանկարչական ինստալյացիայով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «mincult.am»-ին:

Այդ բեմանկարչական ինստալյացիայի գաղափարական պատկերը ձևավորվել է մի վավերագրական լուսանկարի և երաժշտության փոխազդեցության արդյունքում: Լուսանկարում պատկերված են Մուշի ցերեկային դպրոցի կրտսեր սաները, իսկ երաժշտությունը Ներսես Շնորհալու «Հարության տաղի» Տիգրան Համասյանի կատարած ժամանակակից մշակումն է :

Քվադրինալեի բացումը կկայանա Պրահայի կենտրոնում գտնվող Հին քաղաքի հրապարակում` 80 երկրից ժամանած հյուրերի մասնակցությամբ:

Իսկ ցուացդրանքում տեղ գտած աշխատանքների մեջ, որոնք ընդհանուր առմամբ ներկայացնում են 64 երկրի արվեստագետների ստեղծագործություններ, հայկական տաղավարը կտեղակայվի Ֆրանց Կաֆկայի տանը:

Նշենք որ, հիմնական ցուցադրությունից բացի, հունիսի 23-ին տեղի կունենա «Հայկական օր» միջոցառումը, որի ընթացքում, Հայաստանում այսօր բնակվող ցեղասպանության ականատեսների հիշողությունների, մտքերի ու հույզերի հիման վրա, կներկայացվի «Հայոց ցեղասպանության վերջին վերապրածները» նախագիծը:
    Դիտվել է 896 անգամ