Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Զերկալո» -ի մրցանակակիրները ստացել են նաև դրամական պարգևներ

Ռուսաստանի Իվանովոյի մարզի Պլեսե բնակավայրում նախօրեին կայացել է Անդրեյ Տարկովսկու անվան «Զերկալո» միջազգային փառատոնի մրցույթի արդյունքների ամփոփումը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Միջոցառման Մեծ մրցանակը բաժին է հասել չին-ֆրանսիական արտադրության «Դրախտային անկյուն» ֆիլմին, որի ռեժիսորը՝ Մաոյան Չհանն անձամբ է ստացել պատվավոր պարգևը: Լավագույն ռեժիսորական ֆիլմ է ճանաչվել սերբ կինոբեմադրիչ Վուկա Ռշումովիչի «Ոչ ոքի երեխան» կինոնկարը:

Հանդիսատեսի համակրանքի մրցանակը բաժին է հասել հնդիկ ռեժիսոր Չայթան Թամհանի «Դատ» կինոնկարին: Այս կինոժապավենը արժանացել է նաև մասնագիտական նվաճումների համար «Սցենարի և դրա յուրահատուկ իրականացման համար» մրցանակին:

Երիտասարդ կինոքննադատների «Ձայն» մրցանակը, որն այս տարի տրվել է առաջին անգամ, բաժին է հասել արգենտինացի ռեժիսորներ Լաուրա Սիտարելիի և Վերոնիկա Լինասի «Շներով տիկինը» ֆիլմին: Հատուկ հիշատակության է արժանացել ռումինական, բուլղարական և հունգարական համատեղ արտադրության «Ինչու՞ հենց ես» ֆիլմը:

Վավերագրական ֆիլմերի մրցույթում «Մեծ Զերկալո» մրցանակ է ստացել «Սարսափի շեմին» կինաժապավենը, իսկ «Փոքր Զերկալո»-ին արժանացել է «Մարդն ապրում է լավի համար» ֆիլմը: Բոլոր մրցանակակիրները ստացել են նաև դրամական պարգևներ: Մեծ մրցանակի համար՝ 1,5 մլն ռուբլի, լավագույն ռեժիսուրայի և մասնագիտական նվաճումների համար ՝ 750 հազար-ական ռուբլի:

Հիշեցնենք, որ փառատոնի բացման ժամանակ «Կինեմատոգրաֆիայում կատարած նշանակալից ներդրման համար» մրցանակը շնորհվել է Ալիսա Ֆրեյնդլիխին:
    Դիտվել է 375 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465666768