Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Առաջարկվում է մշակութային միջոցառումների արդյունավետությունը գնահատել սոցհարցումներով

Առաջարկվում է մշակութային միջոցառումների արդյունավետությունը գնահատել սոցհարցումներով
Ռուսաստանում Դ.Ս. Լիխաչյովի անվան ժառանգության ինստիտուտը մշակել է «Պետական մշակութային քաղաքականության իրականացման մոնիտորինգի դաշնային տեղեկատվական-վերլուծական համակարգ» ձևավորելու մասին առաջարկություն: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այդ համակարգն առաջարկում է գնահատել մշակութային միջոցառումների, այդ թվում նաև՝ թատերական ներկայացումների և փառատոների արդյունավետությունը: Դրա համար առաջարկվում է սոցիոլոգիական հարցումների միջոցով ռուսաստանցիների միջավայրում, օրինակ, պարզել դասական արվեստի կերպարների, ավանդական-ժողովրդական մշակութային արժեքների յուրացման և ըմբռնման մակարդակը:

«Ըստ գաղափարի միջոցառումները պետք է լուծեն տարածաշրջաններում կոնկրետ հիմնախնդիր՝ լինի դա թմրամոլություն, ազգամիջյան լարվածություն, թե՝ անչափահասների կողմից կատարվող հանցագործություն»:,- մեկնաբանել են այդ նախաձեռնությունը ինստիտուտի աշխատակիցները:
    Դիտվել է 229 անգամ
    1234567